News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆինանսավորման բացակայության պատճառով Բրազիլիայի շրջակա միջավայրի ինստիտուտը (IBAMA) դադարեցնում է անտառային հրդեհների մարումը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Globo հեռուստաալիքը՝ հղում կատարելով այս մարմնի հայտարարությանը, որը ենթակա բնապահպանության նախարարությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես պարզաբանել են բնապահպանները, ինստիտուտն արդեն դիմել է հատուկ վարկերի եւ պահուստային ֆոնդերի օգտագործմանը: «Բայց դրանից հետո էլ կուտակված պարտքերը կազմում են 19 միլիոն ռեալ (3,4 միլիոն դոլար), ինչը արտացոլվում է ինստիտուտի բոլոր ստորաբաժանումների, այդ թվում՝ Անտառային հրդեհների կանխարգելման եւ պայքարի ազգային կենտրոնի» գործունեության մեջ»,- ասված է հայտարարության մեջ:

Վերջին շաբաթներին անտառային հրդեհները մոլեգնում են հարավամերիկյան խոշորագույն երկրի մի քանի տարածաշրջաններում, այդ թվում սպառնում են բնության բացառիկ արգելոցներին: Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում բրազիլական Ամազոնում գրանցվել է 76 030 հրդեհ: Սա ամենաբարձր ցուցանիշն է 2010 թվականից ի վեր, երբ նույն ժամանակահատվածում այնտեղ գրանցվել էր 102 409 անտառային հրդեհ: Պանտանալի տարածքում, որը գտնվում է Բրազիլիայի հարավարեւմտյան հատվածում եւ առանձնանում է հարուստ բուսական եւ կենդանական աշխարհով, սեպտեմբերի սկզբից ավելի քան 6000 բռնկում է գրանցվել:

Բրազիլական Ամազոնում անցած տարվա հրդեհները հայտնվել էին համաշխարհային ուշադրության կենտրոնում: Ավելի քան 6,5 միլիոն հա անտառ ոչնչացվել է հրդեհի պատճառով 2019-ի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, հայտնում է Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը: Այս ֆոնին Բրազիլիայի հասարակության շրջանում սկսել են քննադատություններ հնչել երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի եւ նրա կառավարության հասցեին՝ կապված այն բանի հետ, որ, ըստ հակառակորդների, նրանք բավարար ուշադրություն չեն դարձնում շրջակա միջավայրի պաշտպանությանը: Միեւնույն ժամանակ, իշխանությունները պնդում էին, որ հրդեհների մի մասն առաջացել է բնական սեզոնային պատճառներով, մինչդեռ մյուս մասը դիտավորյալ հրկիզման հետեւանք է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ