News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի դիրքորոշումները միշտ չէ, որ համընկնում են, մասնավորապես, Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ: Մենք կարծում ենք, որ նման խնդիրները պետք է լուծվեն ոչ թե ուժով կամ զենքով, այլ դիվանագիտական ճանապարհով: Այս մասին «Վալդայ» բանավիճային ակումբում հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այո, իհարկե, կարող ենք ասել, որ 30 տարի բանակցություններ են ընթանում, եւ ոչ մի արդյունք չկա․․․ Բայց,իմ կարծիքով, դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել»,- նշել է նա

«Սա հետեւողական դիրքորոշում է (Թուրքիայի նախագահի), նա չի ճանաչում Ղրիմը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Բայց մեր կողմից ի՞նչ: Պետք է համառորեն աշխատել բոլորի հետ, համբերատար լինել, ինչը մենք անում ենք, եւ բոլորին ապացուցել, որ մեր դիրքորոշումը ճիշտ է, եւ մենք կպաշտպանենք այն: Իսկ որտեղ մեր դիրքորոշումներն ու մոտեցումները չեն համընկնում, պետք է փոխզիջում փնտրել»,- ասել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ