Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իրանի առաջնորդ Հասան Ռոհանին հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Թուրքիայի առաջնորդի վարչակազմին:
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունն ամրապնդելու շուրջ հարցերը: Թուրքիայի եւ Իրանի առաջնորդները քննարկել են տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունն ու Սիրիան:
«Էրդողանը նաեւ կողմ է արտահայտվել Իրանի հետ համատեղ գործողությունների իրագործմանը Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատանքային կուսակցության դեմ պայքարի համար, եւ Սիրիայի Իդլիբում հրադադարի ռեժիմն ապահովելու հարցում»,-ասվում է հաղորդագրության մեջ: