Արցախի Հանրապետության ՊԲ-ն հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն է հրապարակել:
Տեսանյութում երեւում է վարձկան ահաբեկիչների անկանոն եւ տարերային տեղաշարժը հոգեմետ միջոցների ազդեցության ներքո:
ՊԲ-ն հայտնում է, որ նրանք ունեն ադրբեջանական զինուժին ոչ հարիր հանդերձանք, բացարձակ անտարբեր վերաբերմունք վիրավոր զինակցի հանդեպ:
ՊԲ-ից հայտնում են, որ կադրերում երեւացող բոլոր վարձկան ահաբեկիչները ոչնչացվել են: