News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրել է զանգվածային կիբեռգողության միջոցով ձեռք բերված փողերի լվացման գործում Հյուսիսային Կորեային աջակցելու մեջ, հայտնում է Reuters-ը:

Վաշինգտոնի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Ազգային անվտանգության հարցերով գլխավոր դատախազի տեղակալ Ջոն Դեմերսն ասել է, որ Հյուսիսային Կորեան, հավանաբար, աջակցություն է ստանում Չինաստանից՝ կիբեռփորձաքննության եւ ուսուցման տեսքով:

«Աջակցությունն իրականացնում է չինական կիբեռենթակառուցվածքը՝ չինական կողմից փորձի փոխանակման եւ վերապատրաստման միջոցով»,- ասել է նա:

Ըստ նրա, ամենամեծ խնդիրը Չինաստանի նման երկրներն են, որոնք չեն ցանկանում, որ Հյուսիսային Կորեան պարտվի: Դեմերսը հավելել է, որ Չինաստանը «հավասարակշռող դեր» է խաղում, քանի որ «այնքան էլ անհանգստացած չէ չափազանց ագրեսիվ Հյուսիսային Կորեայից»:

Մարտին ԱՄՆ արդարադատության նախարարությունը Չինաստանի երկու քաղաքացու մեղադրել էր Հյուսիսային Կորեայի անունից ավելի քան 100 միլիոն դոլարի կրիպտոարժույթի լվացման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ