News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սուդանի պաշտոնյաները հաստատել են, որ ամերիկա-իսրայելական բարձրաստիճան պատվիրակությունն այս շաբաթ մասնավոր ինքնաթիռով մեկնել է Սուդան՝ ավարտելու գործարքը, որը Սուդանը կդարձնի երրորդ արաբական երկիրը, որն այս տարի կկարգավորի հարաբերությունները Իսրայելի հետ, հայտնում է AP-ը:

Այս գործարքը կխորացնի Սուդանի փոխգործակցությունն Արեւմուտքի հետ այն բանից հետո, երբ այս շաբաթ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է հանել հյուսիսային Աֆրիկայի պետությունը ահաբեկչությանը հովանավորող պետությունների իր ցուցակից:

Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը հինգշաբթի առավոտյան Fox & Friends-ին ասել է, որ «սա դեռ ամենը չէ»: «Կարծում եմ, որ մենք շուտով որոշ հայտարարություններ կանենք այս մասին»,- ասել է Օ'Բրայանը:

FlightAware կայքում հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ չորեքշաբթի օրը մասնավոր ինքնաթիռը Թել Ավիվից թռել է դեպի Սուդանի մայրաքաղաք Խարթում, որտեղ մնացել է մոտ յոթ ժամ՝ մինչ Թել Ավիվ վերադառնալը։

Այցը հաստատել են Սուդանի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանցից մեկը՝ բարձրաստիճան զինվորական, ասել է, որ ամերիկա-իսրայելական պատվիրակությունը ժամանել է Իսրայելի հետ կապեր հաստատելու գործարքի վերջին շտրիխներն անելու համար:

Երկրորդ պաշտոնյան ասել է, որ նոր գործարքը կներառի Իսրայելի օգնությունն ու ներդրումները, հատկապես տեխնոլոգիաների եւ գյուղատնտեսության ոլորտներում: Ամերիկացիներն ու իսրայելցիները նաեւ խոստացել են զրուցել Պարսից ծոցի եւ Արեւմուտքի դաշնակիցների հետ՝ ներդրումներ ներգրավելու եւ Սուդանի պարտքերը թեթեւացնելու համար: Այցը տեղի է ունեցել Խարթումում եւ Սուդանի այլ շրջաններում տնտեսական ծանր պայմանների պատճառով բողոքի ցույցերի ժամանակ:

Պաշտոնյաները ժամկետներ չեն նշել, սակայն հայտարարել են, որ Թրամփը կարող է «ցանկացած պահի» հայտարարություն անել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ