News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում էր, թե մենք դեռ երկար չենք ների հարեւան Վրաստանին՝ պատերազմական օրերին դրսեւորած պահվածքի համար, այս օրերին անգամ վրացական ափերին հանգստի չմեկնելու կոչեր էին հնչում,  քանզի նա աջակցում է մեր թշնամուն՝ ռազմական բեռների տարանցիկ ճանապարհ ապահովում՝ խոչընդոտելով Հայաստան եկող հումանիտար օգնությանը:

Սակայն երեկ ՀՀ ԱԺ կայքում հայտնվեց Արարատ Միրզոյանի կարգադրությունը՝ Վրաստան գործուղման վերաբերյալ․ «Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկում իրականացնելու նպատակով, հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը»։

Գործուղվել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը, պատգամավոր Համազասպ Դանիելյանը, ինչպես նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը:

Սակայն ԼՀԿ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Անի Սամսոնյանը չեղարկել են իրենց այցը։ Թե ինչու, Անի Սամսոնյանը մեզ ասաց. «Հաշվի առնելով երկրում պատերազմական իրավիճակն ու հայտարարված ռազմական դրությունը»: Մեզ չհաջողվեց պարզել՝ իշխանական պատգամավորների այցն ուժի մե՞ջ է, թե՞ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ