News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում, դժբախտաբար, շատ-շատերը` վարչապետ Նիկոլ Փաշինյանից սկսած, կարծում են, թե Արցախում ընթացող պատերազմը հայրենական պատերազմ է, գոյամարտ, որտեղ հայությունը պայքարում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիայի դեմ:

Սակայն նրանք որոշ հարցերում սխալվում են՝ դեգերելով ԶԼՄ-ների տիրաժավորած կարծրատիպերի հորձանուտում: Իրականում, հայ-ադրբեջանական բախումները միայն ծածկույթ են ներկա զարգացումներում։ Արժե, որ մարդիկ տեղեկանան, որ Միացյալ Նահանգներում՝ դեռ հուլիսի տավուշյան բախումների օրերին, տեղյակ են եղել, որ Թուրքիան ոչ միայն հռետորաբանությամբ, այլեւ ռազմական հարթությունում է ներգրավվելու Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ հնարավոր պատերազմում:

Իսկ եթե Վաշինգտոնի տեղյակ լինելու պարագայում Թուրքիան սեպտեմբերին սպառազինությամբ, ռազմական կադրերով եւ վարձկաններով խառնվում է Արցախում սանձազերծված պատերազմին, գոնե առերեւույթ նշանակում է, որ ԱՄՆ-ն Թուրքիային չի կանգնեցրել: Ինչո՞ւ:

Սա էական հարց է։ Հարց կծագի՝ որտեղի՞ց նման տեղեկություն, որ ԱՄՆ-ում հուլիսից տեղյակ են եղել, թե Թուրքիան կարող է խառնվել առաջիկա պատերազմին Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ: Նման տեղեկացվածությունը, իմ պարագայում, բխում է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարին, Պետդեպի լրատվականին, Պետդեպի Եվրոպական եւ եվրասիական հարցերի բյուրոյին, ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն ուղարկված հարցերից ու ստացված պատասխաններից:

Ուղիղ հարց էի հղել․ «․․․Հնարավո՞ր է, որ դեռ հուլիսին ամերիկյան պաշտոնյաները տեղյակ էին, որ Թուրքիան ներգրավվելու է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի առաջիկա ագրեսիայում: Դուք կարո՞ղ եք հայտարարել, որ ամերիկյան կողմն այդպիսի իմացություն չի ունեցել»։ Պատասխանը կներկայացնենք մեր վաղվա համարում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ