News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «անչափ հիասթափված» է, որ 20 ամենախոշոր արդյունաբերական զարգացած երկրների առաջնորդները չեն մշակել բոլոր երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի համար համաձայնեցված պատասխան, ինչպես ինքն առաջարկել էր։

Նրա խոսքով՝ արդյունքում ամեն մի երկիր նախաձեռնում է սեփական, երբեմն հակասական գործողություններ, եւ վիրուսը տեղափոխվում է «արեւելքից արեւմուտք, հարավից հյուսիս», ու հիմա շատ երկրներում գրանցվում է ինֆեկցիայի երկրորդ ալիքը։

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովի նախաշեմին, որը տեղի է ունենալու հաջորդ ամիս, Անտոնիո Գուտերեշը Associated Press-ի հետ հարցազրույցում ասել է, թե հույս ունի, որ միջազգային հանրությունը հիմա հասկանում է, որ «անհրաժեշտ է շատ ավելի համաձայնեցված պայքարել վիրուսի դեմ»։

Նրա խոսքով՝ G-20-ի գագաթնաժողովի ժամանակ ՄԱԿ-ը նաեւ «վճռականորեն պաշտպանելու» է այն բանի երաշխիքները, որ պատվաստանյութը հասանելի է լինելու ամենքին եւ ամենուր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ