News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն, բայց դրանք այնքան մեծ չեն, որքան` Միացյալ Նահանգների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պուտինը շատ պրագմատիկ է եւ հարավային, եւ հյուսիսային եւ արեւելյան սահմանների, եւ մեր երկրի այլ սահմանների նկատմամբ մոտեցման հարցում: Այո, մենք տարաձայնությունների մի ամբողջ շարք ունենք Թուրքիայի հետ: Այն այնքան մեծ չէ, որքան, օրինակ, ԱՄՆ-ի հետ մեր տարաձայնությունները, սակայն տարաձայնություններ դեռ կան»,- ասել է Պեսկովը: Սակայն, ըստ նրա, կան նաեւ համագործակցության կետեր: «Բայց միեւնույն ժամանակ մենք առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության խորագույն ներուժ ունենք, ինչը հնարավորություն է տալիս մեղմել այդ նույն տարաձայնությունների բացասական ազդեցությունը»,- պարզաբանել է նա: Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ աշխատանքի փորձ ունեն թեժ կետերում առկա առավել սուր հարցերի շուրջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ