News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բաքվին եւ Երեւանին կոչ է արել կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ֆրանսիայի առաջնորդը խոստացել է, որ իր երկիրը բժշկական օգնություն կտրամադրի վիրավորներին: Մանրամասները կհրապարակվեն առաջիկա օրերին, dpa գործակալությանը հայտնել են Ելիսեյան պալատին մոտ գտնվող աղբյուրները:

Մինչ այդ Ֆրանսիայի պետության ղեկավարը բանակցություններ էր վարել իր հայ գործընկեր Արմեն Սարգսյանի հետ: Վերջինիս Մակրոնն ընդունել է Փարիզի իր պաշտոնական նստավայրում: Ֆրանսիայի նախագահը մեկ անգամ եւս շեշտել էր, որ ստեղծված իրավիճակից ելքը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով: Միեւնույն ժամանակ, երկխոսությունը վերսկսելու համար «հանգիստ մթնոլորտ» է անհրաժեշտ, հավելել էր նա, փոխանցում է DW-ն:

Մինչ Սարգսյանի հետ հանդիպելը, Մակրոնը երկու հեռախոսազրույց էր ունեցել` ՀՀ վարչապետ Նիկոլ Փարշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ինչպես հոկտեմբերի 22-ին «Վալդայ» քննարկման ակումբի լիագումար նիստին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղարաբաղում զինված բախումների արդյունքում երկու կողմերի մահվան դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է հինգ հազարի:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ