News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանը ներառվել է հեռահար գործողության ռադարներ ունեցող երկրների համաշխարհային ակումբի կազմում, հաղորդում է Mehr-ը:

«Modafe'an-e Aseman-e Velayat» անվանմամբ հակաօդային պաշտպանության մասնագիտացված համատեղ զորավարժությունների ժամանակ Ghadir, Moragheb and Bashir ռադիոլոկացիոն համակարգերը հաջողությամբ հայտնաբերել եւ նույնականացրել են տարբեր թիրախներ զորավարժությունների ընդհանուր տարածքում:

Ghadir ռադիոլոկացիոն համակարգը տեղական արտադրանք է, որը մշակավել եւ ստեղծվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փորձագետների եւ էլիտայի կողմից:

Համակարգում կիրառվում է բարդ տեխնոլոգիա, որի նկատմամբ հասանելիություն ունի աշխարհի ընդամենը մի քանի երկիր:

Զորավարժությունների կուլուարներում ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատարի տեղակալ Ֆերեյդուն Մոհամադի Սագային ասել է, որ թշնամիները կզարմանան, երբ տեսնեն երկրի հնարավորությունները:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ