News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միջազգային հեղինակավոր հետաքննող լրագրողները բազմիցս ապացույցներ են ներկայացրել ադրբեջանական իշխող կլանի թանկարժեք գնումների եւ բարեկեցիկ կյանքի մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պաշտոնական աղբյուրները եւս փաստում են, որ  սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ ունեցող այս երկրում շռայլության եւ ստվերային փողերը կուտակելու՝ լվանալու մեխանիզմներ են առկա։ Մասնավորապես՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019 թվականին Ադրբեջանը ներկրել է 13,6 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք, որից 2,11 մլրդ ԱՄՆ դոլարը կամ 15,4 տոկոսը կազմում է ոսկու ձուլակտորները, որոնց քաշը հասնում է շուրջ 57 տոննա։ Ի դեպ, նույն պաշտոնական աղբյուրներով՝ Ադրբեջանի ոսկու պաշարները 2019 թվականի ընթացքում չեն ավելացել. ավելին՝ 2017 թվականից ի վեր այս երկիրը ոսկու պետական պաշարներ չունի։

Անշուշտ, սոցալ-տնտեսական տեսանկյունից անտրամաբանական կլիներ 57 տոննա ոսկու ձուլակտորների գնումը վերագրել շարքային քաղաքացիներին, այն դեպքում, երբ 2019 թվականին Արդբեջանում միջին ամսական աշխատավարձը եղել է մոտ 328 ԱՄՆ դոլար։

Հանրությանը հայտնի է, որ կոռուպցիոն սխեմաներում «սեւ» փողերի լվացման եւ արագ տեղափոխման լավագույն միջոցներից մեկը ոսկու ձուլակտորներն են։ Հիշեցնեմ նաեւ, որ 2011 թվականին արաբական գարնան հեղափոխությունների ժամանակ Թունիսից փախած նախագահը իր հետ 1,5 տոննա ոսկու ձուլակտորներ էր տարել։ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված այս պատերազմը լուրջ սոցիալ-տնտեսական հետեւանքներ է թողնելու Ադրբեջանում, եւ անկախ նրանից, թե ով կլինի այդ պահին իշխանության՝ շարքային քաղաքացիներն են այս ամենի համար վճարելու»:

Ադրբեջանի իշխող կլանը ոսկի է կուտակում Միջազգային հեղինակավոր հետաքննող լրագրողները բազմիցս ապացույցներ են ներկայացրել...

Опубликовано Parsyan Suren Пятница, 23 октября 2020 г.
Տպել
Ամենաշատ