News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանը խոստացել է պատասխան միջոցներ ընդունել, եթե ԱՄՆ-ն շարունակի Թայվանին ավելի քան մեկ միլիարդ դոլար գումարի ժամանակակից զենքի վաճառքը, փոխանցում է AP-ն։

Չինաստանի պաշտպանության նախարարությունը պահանջել է չեղարկել վաճառքը եւ դադարեցնել ԱՄՆ-ի ու Թայվանի զինված ուժերի միջեւ բոլոր փոխգործակցությունները՝ «խուսափելու համար Չինաստանի եւ ԱՄՆ-ի ու նրանց զինված ուժերի միջեւ հարաբերությունների, ինչպես նաեւ Թայվանի նեղուցում խաղաղության ու կայունության համար լուրջ հետեւանքներից»։ Հակառակ դեպքում չինական կողմը «ստիպված կլինի վճռական դիմադրություն ցույց տալ»։

ԱՄՆ Պետքարտուղարությունն ավելի վաղ հայատարարել էր, որ թույլ է տվել Թայվանին 135 բարձրճշգրտության հրթիռների վաճառքը՝ նրա պաշտպանունակության բարելավման նպատակով։ Փաթեթն արժե մեկ միլիարդ դոլարից փոքր-ինչ ավելի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ