News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երեսուներկուամյա պայքարի վերսկսումը մասամբ պայմանավորված է Թուրքիայի տարածաշրջանային հավակնություններով,- գրում է The National Interest-ը:- Անկարայի աջակցությունը Բաքվին զարմանալի չէ, քանի որ երկու երկրներն էլ սերտ մշակութային կապեր եւ թուրքական ժառանգություն ունեն: Սակայն Թուրքիան եւ Հայաստանը հակամարտությունների երկար պատմություն ունեն: Լարվածությունն առաջացել էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ հայերը սպանվեցին եւ վտարվեցին Թուրքիայից Օսմանյան կայսրության անկման ժամանակ, որն այժմ շատերի կողմից որպես Հայոց ցեղասպանություն է ճանաչվել:

Թուրքիան վարձկաններ, քարոզչություն, ռազմական օգնություն եւ զենքի արտահանում է օգտագործել` Ադրբեջանին Հայաստանի հետ պատերազմի դրդելու համար: Անկարայի ռազմական արտահանումն Ադրբեջան վերջին տարվա ընթացքում կտրուկ աճել է: Արտահանման տվյալների համաձայն` ԼՂՀ-ում լարվածության աճից մեկ ամիս առաջ անօդաչու թռչող սարքերի, զինամթերքի եւ այլ զենքերի վաճառքը հասել էր ավելի քան 76 միլիոն դոլարի: Բացի այդ, 2020-ի սկզբին Ադրբեջանը Թուրքիայից 123 միլիոն դոլարի այլ ռազմական եւ ավիացիոն սարքավորումներ է գնել: Անկարան եւ Բաքուն համատեղ զորավարժություններ են անցկացրել նաեւ այս տարվա հուլիսի 29-ից օգոստոսի 5-ը: Ակնհայտ է, որ երկու երկրների միջեւ սերտ ռազմական համագործակցություն կա:

Զենքի արտահանման ավելացումից բացի, Լեռնային Ղարաբաղում հակամարտության բռնկումից առաջ Թուրքիան իր պետական ​​լրատվամիջոցներով կեղծ լուրեր էր տարածում Հայաստանի կողմից «սպառնալիքների» մասին: Թուրքական իշխանամետ լրատվամիջոցները լի էին վերնագրերով այն մասին, թե իբր Հայաստանը նպաստել է Քրդական աշխատավորական կուսակցության ապստամբների տեղափոխմանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:
Անկարայի ներդրումն ադրբեջանա-հայկական հակամարտությունում զենքի վաճառքով եւ Բաքվի հետ ռազմական համակարգմամբ չի սահմանափակվում: Ավելանում են ապացույցներն առ այն, որ Թուրքիան Սիրիայից մարտիկների է օգտագործում պատերազմներ տանելու համար: Թուրքիայի աջակցությամբ ահաբեկիչները տեղափոխվել են Սիրիա, Լիբիա եւ բոլորովին վերջերս` Ադրբեջան: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որպես միջոց է օգտագործում այս խամաճիկ զինյալներին` Անկարային տարածաշրջանային հակամարտությունների մեջ ներքաշելու համար:

Ավելին, անցյալ տարի Թուրքիան խախտեց Իսրայելի, Լիբիայի, Իրաքի, Սիրիայի եւ Հունաստանի ինքնիշխանությունը: Միջազգային հանրությունը բազմիցս դատապարտել է Թուրքիայի տարածքային ոտնձգությունները: Նմանատիպ սցենար է այսօր խաղարկվում նաեւ Լեռնային Ղարաբաղում:

Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը խոստացավ անհրաժեշտության դեպքում լիարժեք ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին: Օքտայը նաեւ քննադատեց Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը զսպելու միջազգային ջանքերը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարությամբ հանդես եկավ, որում ընդգծվում է Անկարայի չարամիտ ներգրավվածությունը հակամարտության մեջ: Նա նշել է, որ Թուրքիայի աջակցությամբ գրոհայինները «ռեսուրսներ են տրամադրում Ադրբեջանին` ավելացնելով ռիսկերը եւ մեծացնելով կրակային ուժը»:

Քանի դեռ բռնությունը շարունակվում է, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները մշուշոտ են: Քանի դեռ Թուրքիան շարունակում է իր չարամիտ մասնակցությունը հակամարտության մեջ, հրադադարը հնարավոր չէ պահպանվել, իսկ զոհերի թիվը միայն կավելանա»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ