News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այս փուլում բանակցություններն ավելորդ են, բոլոր ժամանակներում էլ մենք բանակցությունների կգնանք. մենք հաղթողի դիրքերից ենք բանակցելու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։

«5-րդ սերնդի պատերազմ է։ Միացել է նաեւ թուրքական բանակը՝ իր ղեկավար ամբողջ կազմով, սկսած պաշտպանության նախարարից։ Պատերազմի ամբողջ ղեկավարումը վերցված է թուրքական բանակի վրա։ Թուրքական բանակ, որն ունի միլիոն ու կես զորք եւ հայ-թուրքական սահմանի վրա տեղակայել է 3 բանակ։ Մենք չենք օգտագործում ստրատեգիական զենքեր, բայց իրենք օգտագործում են։ Երբ հաշվում ենք, մոտ 600 զրահատեխնիկա արդեն սպառված պետք է լիներ, 5000-ից ավելի անօդաչու սարքեր։ Մեր զորականները կարողացել են հետ մղել եւ տասնյակ անգամ մեծ կորուստներ պատճառել»,- ասաց գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։

Աստվածատուր Պետրոսյանը նշեց, որ մենք այս պատերազմում փորձառություն ունեցանք գրեթե 30 օր. «Ինչքան կենդանի միս ունեն, նետել են ճակատ եւ այդ կենդանի մսերը սպառնում են մեր անվտանգությանը, ավերում են մեր շեներն ու քաղաքները, խաղաղ բնակչության հետ հաշվի չեն նստում՝ ոչ իրենց, եւ ոչ՝ մեր»։

Խոսելով Ադրբեջանին սպառազինող Իսրայելի մասին՝ գեներալ-մայորն ասաց. «Ոչ մի հումանիտար հրադադար, ոչ մի եվրոպական, ամերիկյան, կամ համաշխարհային տիեզերական սպառնալիքներ եւ ընդունած բանաձեւեր չեն գործում: Գործում է միայն Էրդողան-ահաբեկիչ եւ Էրդողան-բանդա՝ Հորդանանից մինչեւ Պակիստան, ինչպես նաեւ, որքան էլ զազրելի է, իսրայելական մասնակցությամբ դաշնակիցներ, որոնց մասին կյանքում չէինք մտածի: Այն ժողովրդին, որ ժամանակին՝ թե՛ Հայրենական պատերազմի եւ թե՛ կոտորածների ժամանակ փրկել եւ անհայտ պահել են մեր հայրերը, ինչպես Դրոն մի մասին ուրիշ անձնագրերով տարավ Ամերիկա եւ փրկեց գերմանացիների ձեռքից, այսօր կարող են ձեռք բարձրացնել եւ ասել, թե իրենց հողն է, իրենք պիտի վերցնեն՝ չիմանալով, թե իրենց հողը որն է»։

Նա նշեց, որ եթե հրեական կապիտալը դուրս գա պատերազմներից, ոչ մի պատերազմ չի լինի. «Մեր ժողովուրդը մեծ գործ ունի անելու, ունենալով այս դառը փորձը, ունենալով 19-20 տարեկանների զոհողությունների գնով պաշտպանած սահմանների թափած արդար արյունը, պետք է ամրացնենք հավատը մեր սուրբ գործին»։

Նա պատմեց, որ իր ընտանիքում արդեն կորցրել է 3 զինվոր եւ 2 հրամանատար. «Նրանցից մեկը քրոջս տղան՝ Վահագն Ասատրրյանն է, որն Ազգային հերոսի կոչում ստացավ»։

Անդրադառնալով խաղաղապահների տեղակայման հարցին՝ Աստվածատուր Պետրոսյանն ասաց. «Նրանք գտնվում են օտար հողի վրա եւ դրա ծանրությունը չեն զգալու։ Մենք ինքներս կկանգնենք եւ ամրոց կդառնանք։ Այդ պատն ինքներս կկառուցենք եւ երբեւէ պետք չի լինելու այդ գույնի պատ։ Այդ պատի տակ պիտի նստեն Ստամբուլը, Անկարան ու երազեն, որ այս կասկաները կգան եւ իրենց կպաշտպանեն»։

Անդրադառնալով «Արծիվ մահապարտների միության» այս օրերի կորուստներին՝ Աստվածատուր Պետրոսյանն ասաց, որ 100 հոգանոց մահապարտների գումարտակը տվել է 5 զոհ եւ 3 անհետ կորած. «Այնտեղ կան նաեւ մեզ հետ մարտնչած կամավորներ, երկրապահներ, հադրութեցիներ եւ այլ վայրերից եկած հայեր։ Նույնիսկ Արկադիան, որի մի մասը չկա, տեսողությունը 20 տոկոս է, երեկ փախել էր հիվանդանոցից, որ գնար առաջնագիծ, որտեղ իր որդին է կռվում»։

Աստվածատուր Պետրոսյանը հորդորեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումարներ փոխանցելուց բացի նաեւ զինվորագրվել եւ պաշտպանել հայրենիքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ