News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 19
USD
522.19
EUR
629.92
RUB
7.03
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Մյունխենի աճուրդում վաճառվել է նացիստ բռնապետ Ադոլֆ Հիտլերի ելույթի ձեռագիրը, չնայած հրեական խմբերի մտավախություններին, որ դա կարող է խրախուսել նեոնացիստներին, փոխանցում է AP-ն։

Hermann Historica աճուրդի տունը հանդես է եկել ձեռագրերի վաճառքի պաշտպանությամբ, որոնք թվագրված են մինչեւ Երկրորդ աշխարհամարտի սկիզբն ընկած ժամանակահատվածով, հայտարարելով, որ դրանք պատմական նշանակություն ունեն։

Բոլոր փաստաթղթերը վաճառվել են աճուրդի անհայտ մասնակիցների, այնպիսի գնով, որը զգալիորեն գերազանցել է դրանց նախնական արժեքը։

Ինն էջից բաղկացած Հիտլերի ձեռագիրը, որում շարադրված է 1939 թվականին՝ Երկրորդ աշխարհամարտը սկսվելուց շուրջ 8 ամիս առաջ Բեռլինում սպաների առաջ ունեցած նրա ելույթը, վաճառվել է առավելագույն գնով՝ 34 հազար եվրոյով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ