News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 26
USD
508.12
EUR
604.82
RUB
6.72
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Գերմանիայի սահմանադրության պահպանության հարցով դաշնային գերատեսչությունն իսլամիստական ահաբեկչության պոտենցիալ է տեսնում 2060 մարդու մոտ: Գերատեսչության գնահատմամբ՝ Գերմանիայում ընդհանուր առմամբ 28 000 իսլամիստ կա: Այս մասին հայտարարել է հատուկ ծառայությունների ղեկավար Թոմաս Հալդենվանգը, հաղորդում է DW-ը:

16 դաշնային հողերում ավելի քան 100 իսլամիստ կալանքի տակ է: Բավարիայի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը դաշնային կառավարությանը կոչ է արել պայմաններ ստեղծել նրանց Սիրիա կամ երրորդ երկրներ արտաքսելու համար: «Մեր երկրում լուրջ հանցանքներ, ընդհուպ մինչեւ սպանություն, գործող անձինք չեն կարող ակնկալել,որ մեզնից կարող են օգնություն կամ պաշտպանություն ստանալ»,-ասել է նա:

Ավելի վաղ երկարաձգվել էր Սիրիա արտաքսման արգելքը: Հերմանի խոսքով՝ այդ որոշումը չպետք է գործի «որպես լիցենզիա բռնությանը հակված կամ էլ արդեն դատապարտված իրավախախտների» համար:

Մի քանի օր առաջ դանակով զինված տղամարդը հարձակում էր գործել Դրեզդենում 2 զբոսաշրջիկների վրա: Գործով ձերբակալվել էր քրեական անցյալ ունեցող 20-ամյա սիրիացի: Հարձակումից հետո գերմանացի քաղաքական գործիչները կրկին կոչ էին արել արտաքսել հանցագործներին հայրենիք պատիժը կրելուց անմիջապես հետո, նույնիսկ եթե նրանց հարազատ երկրում պատերազմ է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄԷ ֆեթվաների հարցերով խորհուրդը «Մուսուլման եղբայրներն» ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել
Խորհուրդը մուսուլմաններին կոչ է արել հեռու մնալ այդ խմբից...
Պեգով. Խաբարովսկում հանրահավաքի ժամանակ թուրքամետ խմբավորումներն ահաբեկչություն են նախապատրաստել
Լրագրողը հիշեցրեց, որ Թուրքիան մտադիր է Ադրբեջանին անցած շրջաններում բնակեցնել թուրքոմաններով, որոնք բնակվում են Սիրիայի տարածքում...
ԱԴԾ-ն Մոսկվայի մարզում ահաբեկչական հարձակումներ է կանխել
Ուժայիններին հաջողվել է Վլադիմիրի մարզում ձերբակալել խմբի անդամի, որը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է․․․
Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ քննարկվել է պատերազմում վարձկանների ու ահաբեկիչների հետ կապված անելիքները
Հանդիպման ավարտին նման ձևաչափով աշխատանքը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել...
Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման. զոհվել է առնվազն 8 մարդ
Իրանի դեսպանատունը հաղորդել է թվիթերյան էջում, որ իր գլխավոր շենքը վնասվել է հրթիռների բեկորներից դրա տարածքում հրթիռներից մեկի անկման հետեւանքով...
Պատրուշեւը նշել է ԱՊՀ ուժայինների կողմից վնասազերծված ահաբեկիչների բջիջների թիվը
2020 թվականին համատեղ ուժերով վնասազերծվել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների 22 բջիջներ․․․