News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ռոսսելխոզնադզորը» հնարավոր է համարել արգելքի սահմանումը Ադրբեջանից վնասատուներով բուսական արտադրանքի մատակարարումների դեպքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

««Ռոսսելխոզնադզորը» ադրբեջանական գերատեսչությանը հանձնարարել էր ուժեղացնել ՌԴ տարածք ուղարկվող բուսական արտադրանքի ստուգումը։ Հետագայում եւս հայտնաբերելու դեպքում ծառայությունը ստիպված կլինի սահմանափակումներ մտցնել Ադրբեջանից այն կարգի ապրանքների ներմուծման վրա, որոնցում հայտնաբերվում են կարանտինային վնասակար օրգանիզմներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դրանից բացի, ինչպես հաղորդել են «Ռոսսելխոզնադզորից», Ադրբեջանական Հանրապետության սննդի անվտանգության գործակալության ներկայացուցիչների հետ անցկացված բանակցությունների ժամանակ ռուսական կողմը իր արտասահմանցի գործընկերներին խնդրել է մանրակրկիտ տեղեկություն ուղարկել ընդունած միջոցառումների մասին՝ կապված ավելի վաղ ուղարկված հայտագրերի հետ եւ տվյալներ է խնդրել հանրապետության տարածքում աճեցվող ու այլ պետություններից Ադրբեջան ներմուծվող բուսական ծագման արտադրանքի ծավալների մասին։ Ռուսական գերատեսչությունից նշել են, որ «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնել՝ կապված Ադրբեջանից ներմուծվող պտուղ-բանջարեղենային արտադրանքի մեջ Ռուսաստանի եւ ԵՏՄ անդամ մյուս երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման հաճախակիացած դեպքերի հետ։ Այսպես՝ 2020 թվականի սկզբից գրանցվել է այդպիսի 76 դեպք։ Ծառայությունը յուրաքանչյուր փաստով հայտագրեր է ուղարկել ադրբեջանցի գործընկերներին։

«Ռոսսելխոզնադզորը», մասնավորապես, նշել է, որ հայտնաբերված վնասակար օրգանիզմների ամենամեծ ցուցանիշը՝ 15 դեպք, գրանցվել է Ռուսաստան մատակարարվող լոլիկի խմբաքանակի մեջ: Այդ արտադրանքում գերատեսչությունը հայտնաբերել է հարավամերիկյան լոլիկի ցեց (Tuta absoluta): Կարանտինային օբյեկտները գրանցվել են նաեւ սալորի, դեղձի, կարտոֆիլի, խնձորի, բալի, նեկտարինների եւ նռան մեջ:

«Արտասահմանցի գործընկերները նշել են, որ այդ դեպքերի հետաքննություն է անցկացվում, սակայն, ըստ տեղեկատվական գործակալության տվյալների, այդ վնասակար օրգանիզմները բացակայում են հանրապետության տարածքում եւ համարվում են Ադրբեջանի համար կարանտինային օբյեկտ»,- հայտնել են «Ռոսսելխոզնադզորում»:

«Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչները նշել են, որ Ադրբեջանի համար կարանտինային համարվող օբյեկտի հայտնաբերումը լոլիկի մեջ կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանից Ռուսաստան մատակարարվող բանջարեղենի մի մասը երրորդ երկրներից է մատակարարվում: Ռուսական գերատեսչությունը մտահոգված է նաեւ 2019-ի համեմատ լոլիկի մատակարարման ծավալի ավելացմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ