News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սուդանի սուվերեն խորհուրդը հայտարարել է թվիթերյան իր էջում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է որոշում աֆրիկյան այդ պետությունն ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից հանելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«ԱՄՆ նախագահը պաշտոնապես ստորագրել է հրամանը Սուդանն ահաբեկչությունը սատարող պետությունների ցանկից բացառելու վերաբերյալ, ինչի մասին կհայտարարվի առաջիկայում»,-ասվում է Սուվերեն խորհրդի հաղորդագրության մեջ:

Հայտարարություն մեջ նաեւ նշվում է, որ դա «Սուդանի եւ իր փառավոր հեղափոխության համար պատմական օր է»:

Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հեռացնել Սուդանին ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից ահաբեկչությունների հետեւանքով ամերիկացի տուժածներին եւ զոհերի ընտանիքներին 335 միլիոն դոլարի չափով փոխհատուցում վճարելուց հետո: ԱՄՆ-ը ներառել էր Սուդանին այդ ցանկում 1993 թվականի օգոստոսի 12-ին, իսկ 1997 թվականին Խարթումի դեմ սահմանել էր պատժամիջոցներ, որոնք, մասնավորապես, սահմանափակում էին օտարերկրյա գործընկերների հետ Սուդանի բանկերի աշխատանքի հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ