News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մարիուպոլում հոքեյի խաղի ժամանակ վախեցել է ուժգին ձայնից: Համապատասխան տեսանյութը տարածվել է սոցցանցերում:

Զելենսկին այցելել էր Mariupol Ice Center մարզադաշտի բացմանը, որտեղ կայացել էր երիտասարդական թիմերի միջեւ հոքեյի խաղը: Խաղի ժամանակ նախագահը հանդիպման էր, եւ նրա խոսքն ընդհատել էր ուժգին ձայնը: Զելենսկին վախեցել էր, վեր թռել եւ փակել ականջները:

Այնուհետեւ նախագահը կատակել էր, որ վախենալու ոչինչ տեղի չի ունեցել, չէ որ ներկա գտնվողները մարզիկներ են եւ ունեն առողջ սիրտ:

Զելենսկիին հաղորդել են, որ աղմուկի պատճառը տեխնիկական խափանումներն էին: Նա առաջարկել է շարունակել հանդիպումն անձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ