News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է 10 մլն դոլար պարգեւատրում լիբանանյան շիիթական «Հեզբոլահ» շարժման ֆինանսավորան մասին տեղեկատվության համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Պետդեպը հետաքրքրված է «Հեզբոլահ» խմբավորման մեջ ներգրավված գործընկերների, ցանցերի եւ գործունեության մասին տեղեկատվությամբ: ԱՄՆ իշխանությունների պնդմամբ՝ «առանցքային ֆինանսիստներն ու միջնորդները» Մուհամադ Քասիրն է, Մուհամադ Քասիմ ալ Բազալն ու Ալի Քասիրը: Նրանք բոլորն արդեն ներառված են երկրի պատժամիջոցների ցուցակներում:

«Հեզբոլահը» շիիթական իսլամական շարժում է Լիբանանում: Այն տեղակայված է Բեյրութի մի քանի շրջաններում, Բեքա հարթավայրում եւ երկրի հարավում: Ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն Իսրայելում, ԱՄՆ-ում, ԵՄ-ում, ինչպես նաեւ Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի եւ Արաբական պետությունների լիգայի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ