News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելը պատրաստ կլինի սատարել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ նոր հնարավոր պայմանավորվածությունը: Այդ պնդմամբ ուրբաթ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն՝ պատասխանելով Սպիտակ տանը ամերիկացի լրագրողների հարցերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ամերիկյան վարչակազմի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի եւ Սուդանի ղեկավարություն հետ այն առնչությամբ, որ երկու կողմերը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ Վաշինգտոնի միջնորդությամբ: Այդ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը նաեւ ենթադրել է, որ ի վերջո այլ իսլամական պետությունների հետ մեկտեղ Իսրայելի հետ կապերը կարգավորել կարող է նաեւ Իրանը: Ընդ որում՝ Թրամփը հերթական անգամ պնդել է, որ պատրաստ է նոր գործարք կնքել Իրանի հետ, որը կփոխարինի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ):

Մեկնաբանելով այդ հայտարարությունները՝ Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը չի առարկում այդ պոտենցիալ գործարքի դեմ: «Երբ ես դիմել եմ [2015 թվականին] ամերիկյան Կոնգրեսին, ես չեմ ասել, որ դեմ եմ ցանկացած գործարքի: Ես ասել եմ, որ դեմ եմ մեկ գործարքի»,-հայտարարել է Իսրայելի վարչապետը՝ նկատի ունենալով ՀԳՀԾ-ն: Նեթանյահուի տեսանկյունից՝ ՀԳՀԾ-ն չեղարկել է Իրանից սահմանափակումների մեծամասնությունը, սակայն չի պահանջել Թեհրանի վարքագծի որեւէ փոփոխություն: Ուստի Իրանը սկսել է ուրան հարստացնել եւ արտադրել բալիստիկ հրթիռներ, համարում է Նեթանյահուն: «Կարծում եմ, որ եթե առաջարկվի նոր, այլ գործարք, մենք կողջունենք դա»,-ընդգծել է վարչապետը:

Սակայն, համարում է նա, դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Իրանը փոխի իր վարքագիծը: «Եթե դուք մեղմ վերաբերմունք եք ցուցաբերում Իրանի նկատմամբ, ապա նրա հետ գործարք չեք ունենա»,-համոզված է Նեթանյահուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ