News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 26
USD
508.12
EUR
604.82
RUB
6.72
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայանը Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյխուն Բայրամովի եւ Զոհրաբ Մնացականյանի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքում հայտարարել է ղարաբաղյան հակամարտությունում լուծման ռազմական տարբերակը բացառելու մասին եւ կոչ արել կարգավորել հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ռազմական լուծում գոյություն չունի»,-ասվում է ուրբաթ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի էջում տարածված հայտարարության մեջ Ադրբեջանի նախարարի հետ հանդիպման արդյունքում: Օ'Բրայենը նշել է, որ այդ խոսակցության ընթացքում նա պնդել է անհապաղ դադարեցնել կրակն ու հաջորդիվ վերադառնալ բանակցություններին Մինսկի խմբի միջնորդությամբ, ինչպես նաեւ հրաժարվել նրանից, որ արտաքին գործող ներկայացուցիչները նպաստեն իրավիճակի հետագա ապակայունացմանը:

Հայաստանի ԱԳ նախարարի հետ նա եւս քննարկել է հրադադարի անհրաժեշտությունն ու իրավիճակի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: «ԱՄՆ-ը շարունակում է գործադրել ամենավճռական դիվանագիտական ջանքերը բոլոր մակարդակներում, քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել»,-նշել է Օ'Բրայենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանքավայրից զանգեցին, ասացին՝ այս պահին սարսափի մեջ փորձում են մարդկանց անվտանգ տեղափոխել․ Նաիրա Զոհրաբյան
Քիչ առաջ Սոթքի հանքավայրի աշխատակիցներից զանգեցին ինձ եւ ասացին․․․
Որեւէ մեկին հետաքրքիր չէ, թե իշխանության ներկայացուցիչները ինչպիսի անձնական կորուստներ են ունեցել․ Արփի Դավոյան
Որեւէ մեկը ռազմական դրությունը անվերջ եւ ոչ ողջամիտ փաստարկներով երկարացնելու մտադրություն չունի...
Համացանցում հայտնվել են ադրբեջանցիների տեսանյութերը․ Մանե Գևորգյանը և ՊՆ–ն հերքում են
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունը...
«Իմ քայլը» իշխող դաշինքը դեմ քվեարկեց ռազմական դրության վերացմանը
«Բարգավաճ Հայաստանի» եւ «Լուսավոր Հայաստանի» 37 խորհրդարանականներ սատարեցին այս օրենսդրական նախաձեռնությունը․․․
«Լուսավոր Հայաստան». Հայաստանի ղեկավարությանը ռազմական դրություն է պետք բացառապես շահադիտական նպատակներով
«Տարօրինակ է, որ ռազմական դրության ռեժիմի չեղարկման հարցի քննարկման ժամանակ կառավարության դիրքորոշումը ներկայացնում է ոչ թե պաշտպանության նախարարը կամ Հայաստանի գլխավոր շտաբի պետը, այլ առողջապահության փոխնախարարը...
ԱԱԾ-ն այս պահին խուզարկում է ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ՝ Աշոտ Անդրեասյանի բնակարանը
Այս ամենը խոսում է երկրում տիրող ամենաթողության և խուլիգան ղեկավար ունենալու մասին…