News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 01
USD
506.98
EUR
607.41
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրությունը երեկ ակտիվորեն քննարկում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Պուտինին ուղղված բաց նամակը։ Ամենակարեւորը թերեւս այն է, որ Արայիկ Հարությունյանը սառը ջուր լցրեց հանրությանը ռազմահայրենասիրական լոլոներով կերակրող շրջանակների վրա եւ հասկացրեց, որ իրականություն վերադառնալու ժամանակն է։

Հիշեցնենք, որ ԱՀ նախագահը բաց նամակով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է՝ «գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման եւ քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ»:

Սրանով հաստատեց նաեւ այն տեղեկությունները, որ գրեթե նույնաբովանդակ մի գաղտնի նամակ էլ ինքն ուղարկել է Նիկոլ Փաշինյանին եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ բանակցային գործընթացին վերադառնալու համար։

Հենց այդ նամակի մասին է խոսել վարչապետն արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ, որը, չգիտես ինչու, պաշտոնապես հերքում էին․ նրա խոսնակ Վահրամ Պողոսյանը մեզ այդ առիթով ասել էր՝ իրենք շարունակում են կարծել, որ «խնդիրը լուծվում է ռազմաճակատում»։

Անհասկանալի մնաց, սակայն, մի կարեւոր հանգամանք․ եթե Հարությունյանն այդքան կարեւորում էր Պուտինի եւ Ռուսաստանի դերակատարումն այս կոնֆլիկտում, ինչո՞ւ էր խաղաղ պայմաններում տուրք տալիս ոմանց քմահաճություններին եւ պետության կարեւորագույն երկու պաշտոններում նշանակում մարդկանց, ովքեր ՌԴ-ում պերսոնա նոն գրատա են հայտարարված։ Խոսքը արտգործնախարար Մասիս Մայիլյանի եւ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի մասին է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետը մինչեւ օրս ցավեցրեց մեզ, նա հողին հավասար մարդ է․ անհետ կորած զինվորի մայր
Կառավարությունում մարդ չկա, էնտեղ սատկած ոջիլ են․․․
Մարդասիրական աջակցություն՝ Արցախի բնակչությանը. Տաք ծածկոցներով բեռնված մեքենաների շարասյունն ուղևորվել է Ստեփանակերտ
Երկու երկրների համագործակցությամբ իրականացվող մարդասիրական աջակցության ծրագրերը շարունակվում են...
Անհետ կորած զինծառայողների հարազատներին ՊՆ–ում ասել են՝ թողեք մենք աշխատենք, ավելի շուտ կհասնենք նպատակին
Մեզ ասացին՝ որ դուք թողնեք մենք աշխատենք, ավելի շուտ կհասնենք նպատակին․․․
Տարածվել է Լևոն Տեր–Պետրոսյանի հոկտեմբերի 19–ի չհրապարակված հայտարարության տեքստը․ ինչո՞ւ այն չի հրապարակվել
Փաշինյանի հիվանդագին ինքնասիրությունը նրան թույլ չտվեց հասկանալ այս քայլի կարևորությունը, եւ նա կտրականապես արգելեց հրապարակել Արայիկ Հարությունյանի նամակը...
ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ռազմագերիների ու գերեվարված քաղաքացիական անձանց վերադարձնելու խնդրով քննարկում են նախաձեռնել
Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը…
Մարդիկ իրենց պարուրել են կեղծ իրականությամբ. Լուիզա Ներսիսյան
Ավելի հեշտ է նստել տանը, փոքրիկ ստատուս գրել, դրանով դու մաքրվում ես քո խղճի…
Ամենաշատ