News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի իր կողմնակիցներին հայտարարել է, որ կորոնավիրուսային համավարակը շուտով կվերջանա, եւ իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենին մեղադրել է առողջապահական ճգնաժամի սրությունը չափազանցնելու մեջ` ամերիկացիներին վախեցնելու եւ իր օգտին քվեարկել ստիպելու նպատակով, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ-ում ավելի քան 224.000 մարդու կյանք խլած եւ միլիոնավոր աշխատատեղերի կորստի հանգեցրած համավարակը նախընտրական քարոզարշավի հիմնական թեման է դարձել երկրում:

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ Թրամփը պարտություն է կրել կորոնավիրուսի դեմ պայքարում եւ խոստացել էր, որ իր հաղթանակի դեպքում Կոնգրեսին կխնդրի COVID-19-ի մասին համապարփակ օրենք ընդունել, որը նա կստորագրի իր ընտրվելուց հետո առաջին 10 օրվա ընթացքում:

Ֆլորիդայում նախընտրական երկու հանրահավաքների ժամանակ Դոնալդ Թրամփը քննադատել էր Ջո Բայդենին: Նա հայտարարել էր, որ ԱՄՆ նախկին փոխնախագահը եւ նրա գործընկեր դեմոկրատները փորձում են վախեցնել մարդկանց` չափազանցնելով կորոնավիրուսի սպառնալիքը: «Մենք պատրաստվում ենք արագ վերջ տալ համավարակին»,- ասել էր ԱՄՆ նախագահը:

Ավելի ուշ Դենալդ Թրամփը, ելույթ ունենալով Պենսակոլայում իր կողմնակիցների առջեւ, ասել էր, որ առաջիկա քվեարկությունն ընտրություն է «բումի եւ լոքդաունի միջեւ»:

Ավելի վաղ Վաշինգտոնի համալսարանի Առողջության ցուցանիշների եւ գնահատման ինստիտուտի հետազոտողները նախազգուշացրել էին, որ մինչեւ 2021 թվականի փետրվարի վերջ ավելի քան կես միլիոն մարդ կարող է կորոնավիրուսի զոհ դառնալ ԱՄՆ-ում: Այս հետազոտության համաձայն` համընդհանուր դիմակ կրելու դեպքում հնարավոր կլինի շուրջ 130.000 մարդու կյանք փրկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ