News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լիբիայի հակամարտող ուժերը համաձայնության են եկել  ՄԱԿ-ի հովանու ներքո համազգային ​​հրադադարի, այդ թվում` բոլոր օտարերկրյա զինյալների եւ վարձկանների` երկրից առնվազն երեք ամսով դուրս բերման մասին, գրում է The Guardian-ը:

«Սա լավ օր է լիբիացիների համար»,- ասել է Լիբիայում ՄԱԿ-ի առաքելության գործող ղեկավար Ստեֆանի Ուիլյամսը:

Նա հավելել է, որ ողջունում է այն բանակցողների համարձակությունը եւ հայրենասիրությունը, ովքեր Ժնեւի բանակցությունների արդյունքում ՄԱԿ-ի միջնորդությամբ գործարք կնքեցին :

«Կողմերը լիամասշտաբ մշտական ​​համաձայնագիր են ստորագրել երկրի ամբողջ տարածքում, որն անմիջապես ուժի մեջ է մտնում»,- ասել է Ուիլյամսը` հավելելով, որ համաձայնագիրը երեք ամսով դուրս կբերի բոլոր օտարերկրյա վարձկաններին եւ զինյալներին «օդային, ցամաքային եւ ծովային տարածքներից»:

Երկրից դուրս կբերվեն նաեւ օտարերկրյա ռազմական հրահանգիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ