News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ հետխորհրդային տարածքում «չկայացած պետությունների» օրինակներ կան, որոնք ի վիճակի չեն կայուն քաղաքական համակարգ կառուցել եւ իրենց քաղաքացիների մոտ վստահություն ապահովել ապագայի նկատմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

RT հեռուստաալիքի կայքում հրապարակված ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված իր հոդվածում Մեդվեդեւը կարծիք է հայտնել, որ թույլ պետությունը չի կարող ապահովել իր քաղաքացիների իրավունքները եւ պաշտպանվել գլոբալ սպառնալիքներից:

«Վեյմարի Հանրապետության` Երրորդ Ռայխի կտրուկ վերափոխման օրինակը հստակ ցույց տվեց, որ ժողովրդավարական լայն ազատությունների տրամադրումը, որն ապահովված չէ տնտեսական աճով, քաղաքացիների նկատմամբ հոգատարությամբ, պետության` ծայրահեղական դրսեւորումներին իրապես դիմակայելու կարողությամբ, անխուսափելիորեն քաղաքական օրակարգի մարգինալացման, հանցագործության տարածման, ժողովրդավարական ինստիտուտների անպաշտպանության եւ որպես հետեւանք` պետության փլուզման կամ բռնապետությանն անցման սպառնալիքի են հանգեցնում: Ցավոք, Ռուսաստանը եւս նախորդ հարյուրամյակի ընթացքում երկու անգամ (1917-ին եւ 1991-ին) գտնվում էր անարխիայի եւ պետության փլուզման եզրին: Եվ երկու անգամն էլ երկրի փլուզումն ուղեկցվում էր համընդհանուր ազատության եւ ժողովրդավարության մասին կարգախոսներով»,- ասել է նա:

«Այսօր մենք եւս «չկայացած պետությունների» օրինակներ ենք տեսնում, որոնք ի վիճակի չեն կայուն քաղաքական համակարգ կառուցել, վստահություն ապահովել իրենց քաղաքացիներին մոտ վաղվա օրվա նկատմամբ (այդ թվում` հետխորհրդային տարածքում)»,- գրել է Մեդվեդեւը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ