News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մոտ 90 հազար արցախցի է տեղահանվել, կորցրել իր տունը, ունեցվածքը: Այս մասին Մնացականյանն ասել է Atlantic Council-ում քննարկման ընթացքում:

«Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հարձակման, ռմբակոծման, հրթիռակոծման, օդային հարձակման, ԱԹՍ-ների հարձակման: Մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, նրանք կորցրել են իրենց տները, ունեցվածքը: Ենթակառուցվածքներն են վնասվել: Մարդիկ ապրում են կրակի տակ: Դա կատարվում է ամեն օր, պարբերաբար, սա այն է, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, այն է, ինչ կատարվում է ԼՂ ժողովրդի հետ»,- ասաց Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանը հավելեց, որ կան բազմաթիվ քաղաքացիական կորուստներ, ամեն օր ռմբակոծվում են հոսպիտալներ, դպրոցներ: ՀՀ Արտաքին գործերի նախարարը նշեց, որ այս ամենը պետք է կանգնեցվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պայքարը ՀՀ անվտանգության համար է և Հայաստանի իշխանության և դեսպանության բացակայությունը ցավալի է. Սուրեն Սարգսյան
Վերջին օրերին հետևում եմ, թե ինչ լուրջ պայքար են տանում հայկական լոբբիստները Վաշինգտոնում՝ 907-րդ բանաձևը վերակենդանացնելու համար…
Հարց է, թե ինչու՞ և ու՞մ պատվիրակեց Փաշինյանն այս փաստաթղթի ստորագրումը. Վահե Հակոբյան
Բայց եթե հիմք ընդունենք ՌԴ նախագահի ելույթի այդ հատվածը, ստացվում է, որ այն միևնույն է պետք է ստորագրվի, եթե ոչ անձամբ իր, ապա իր ներկայացուցչի կողմից...
Իլհամ Ալիեւը Ղարաբաղի օկուպացված տարածքներում հատուկ ներկայացուցիչ է նշանակել
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Շուշիի շրջանը չի մտնում «Ղարաբաղի տնտեսական շրջանի» մեջ․․
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է վերջին պատերազմում հերոսաբար զոհված զինծառայող, «Արցախի հերոս» Ալեն Մարգարյանի մորը
Տիկին Նազելին հուշեր է պատմել և դրվագներ ներկայացրել որդու մանկությունից, դպրոցական և ուսանողական կյանքից ու գործունեությունից…
Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից. ԱՀ ՄԻՊ
Պատկան մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի ուշադրությունը կրկին…
Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը
Եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել էր տարածաշրջանում բոլոր…
Ամենաշատ