News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ձմռանն Անկարան այդ ջոկատներն օգտագործում էր Լիբիայի մայրաքաղաքը մարշալ Հաֆթարի ուժերից պաշտպանելու համար, իսկ այժմ նրանց ուղարկել է Կովկաս` ադրբեջանական բանակին աջակցելու համար: Հոկտեմբերի 5-ին Jesrpres լրատվական կայքը, որին հաջողվել է ձեք բերել «Սուլթան Մուրադ» բրիգադից մի քանի գրոհայինների գիշերային հուղարկավորության կադրերը, հայտնել է, որ ընդամենը 10 օրվա ընթացքում առաջնագծում 85 վարձկան է մահացել: Հարցը ծայրաստիճան զգայուն է. անհայտ կորած զինվորների հարազատները հրաժարվում են քննարկել այս թեման նույնիսկ նրանց մահը ճանաչելուց հետո: Ըստ ավելի թարմ, բայց չճշտված տեղեկատվության` կորուստները գերազանցել են 150 մարդը, գրում է Le Monde- ը:

«Հրամանատարությունը ցանկանում է  հրադադարից առաջ հնարավորինս արագ առաջ շարժվել»,- ասում է Մոհամմեդը ղարաբաղյան ճակատի հարավային գծից: 24-ամյա վարձկանը չի ցանկանում խոսել հավաքագրման պայմանների մասին: Այնուամենայնիվ, նա պատմում է արյունալի մարտերի («անհրաժեշտ էր բարձունքներ գրավել», «հարվածներ` առանց մեկ օր հանգստի») եւ «նահատակների» մասին իրենց շարքերում:

Այս խոսքը ոչ բոլորի սրտով է: «Թող Տերը գթա նրանց եւ թող անիծի նրանց նրանց արյունը վաճառողներին», - բացականչում է նախկին ապստամբի ազգականներից մեկը, ում թաղեցին ամսվա սկզբին Աազազում: Զայրացած ակտիվիստ Ահմեդ Ֆերզանը (նա ծնունդով Ռաստանից է, ինչպես եւ Ադրբեջանում սպանված բազմաթիվ զինյալները) սրանում հերթական դավաճանություն եւ ավերված կյանքեր է տեսնում: Իր ֆեյսբուքյան էջին տեղադրված տեսանյութում նա պատմում է, թե ինչպես են աղքատությունը քշում այս մարդկանց եւ ինչպես են նրանք, առանց գիտակցելու, ներքաշվում օտարների պատերազմի մեջ:

«Զինված խմբերի հրամանատարները խաբել են երիտասարդներին: Նրանք ասել են նրանց, որ ծառայելու են որպես ոստիկաններ կամ սահմանապահներ եւ չեն մասնակցելու մարտերին»: «Նրանք, ովքեր գնացել են, իրենց երեխաներին կերակրելու փող չունեն: Ձմեռն անցավ, հետո` ամառը, իսկ նրանք չեն կարողանում օգնել ընտանիքին, - շարունակում է նա:- Եթե ​​հավատալ նրանց, խոստացված փողերը (տաս տարվա պատերազմից հետո մեծ գումարներ սիրիական ավերածությունների պայմաններում) հաճախ մնում են ագահ հրամանատարների գրպաններում: «Իրականում նրանք ստանում են իրենց հասանելիք գումարի միայն 20 տոկոսը: Թուրքերը մի զինյալի համար 800-900 դոլար են վճարում, իսկ հրամանատարները 700 դոլարն իրենց են պահում»:

«Երիտասարդներն իրենք իրենց ասում են, որ երկու-երեք ամսով են գնում, որ դա շատ վտանգավոր չէ եւ կկարողանան 2000-3000 դոլար աշխատել մինչ վերադառնալը: Բայց առաջին իսկ օրը հայտնվում են  առաջնագծում... Իսկ այդ ընթացքում հավաքագրողները ավտոմեքենաներ եւ տներ են գնում Սիրիայում»:

«Սա մեր պատերազմը չէ: Եվ այնտեղ (Ադրբեջանում) դուք ոչ մի փառք չեք գտնի: Միայն մահ»,- հավելում է Ահմեդ Ֆերզանը` դիմելով նրանց, ում մոտ կարող են այդպիսի մտքեր առաջանալ:

Զինյալների` Լիբիա եւ Ադրբեջան ուղարկելը խոսում է շատ սիրիացիների թշվառ վիճակի մասին, եւ ոմանք փող են աշխատում դրա վրա: Երեք թուրքամետ խմբերի («Համզա» դիվիզիան, «Սուլթան Մուրադ» եւ «Սուլթան Սուլեյման Շահ» բրիգադները) առաջնորդների ձեռքով ձեւավորվեց վարձկանները ծաղկող տնտեսությունը` հավաքագրողներով եւ «Էստի համեցեք» կանչողներով: Դրա հիմնական կենտրոններից մեկը Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին Խիվար Քիլիսում գտնվող մեծ շենքն է: Այնտեղ տասնյակ ադրբեջանցի սահմանապահների հագուստով նորակոչիկներ կարճ նախապատրաստում են անցնում Բաքու մեկնելուց առաջ: Իսկ զինված ջոկատների կողմից գնված իմամները կրոնական փայլ են տալիս այս ամենին: Եվ նույնիսկ որոշակի ազատություններ են թույլ տալիս իրենց, երբ խոսք է գնում հավանական նորակոչիկների մեկնելու վայրի մասին: Հյուսիսային Սիրիայում կրոնը հաճախ որպես գործիք է օգտագործվել, երբ անհրաժեշտ էր մարդկանց մարտի հանել Դամասկոսի կամ Թեհրանի կողմից աջակցվող շիական զորքերի դեմ: «Ադրբեջանում մեր պատերազմը նույնքան կարեւոր է, որքան պատերազմը, որ մենք այստեղ ենք մղում: Ադրբեջանը սուննի երկիր է: Այնտեղ 50 տոկոսը շիաներ են եւ  50 տոկոսը սունիներ»,- հոկտեմբերի 8-ին բացականչում էր իմամն Աազազի մերձակայքում: Իրականում, ըստ պաշտոնական վիճակագրության, ադրբեջանցի մահմեդականների 85 տոկոսը շիաներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ