News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Pacific Gas & Electric-ը կիրակի օրը կդադարեցնի 1 միլիոն մարդու հոսանքի մատակարարումը` տարածաշրջանում եղանակի տաքացման հետեւանքով հրդեհների վտանգը կանխելու նպատակով, հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով ձեռնարկության մասնաճյուղը Կալիֆորնիայիում:

Այդպես, էլեկտրաէներգիայից կզրկվի նահանգի 38 շրջան, այդ թվում` Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի մեծ մասը:

Ավելի վաղ օդերեւութաբանները հայտնել էին սրընթաց քամով չոր եղանակի վերադարձի մասին, ինչը հղի է անտառային հրդեհների վտանգով:

Էլեկտրաէներգիայի մատակարարումը կդադարեցվի կիրակի առավոտից եւ կտեւի մինչեւ երեքշաբթի: Այն 466.000 տուն եւ ձեռնարկություն կընդգրկի:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ