News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Վերջին օրերին Ադրբեջանը շարունակաբար հրթիռակոծել, հրետակոծել է կամ ավիացիոն ռումբերով ռմբակոծել է բազմաթիվ բնակավայրեր, հիմնականում կանոնավոր եւ խիտ կերպով թիրախավորվում են Մարտունի, Մարտակերտ քաղաքները եւ հարակից բնակավայրերը, ինչպես նաեւ Հադրութի շրջանի որոշ բնակավայրեր պարբերաբար հրթիռակոծության ու հրետակոծության են ենթարկվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Նաեւ որոշակի պարբերականությամբ Ստեփանակերտն է հրիռակոծության ենթարկվում: Տեղյակ եք երեկ երեկոյի դեպքերից: Ըստ մեր վերլուծության, նրանք կիրառել են «Պոլոնեզ» տիպի հրթիռներ եւ թիրախավորել են բացառապես քաղաքացիական  օբյեկտներ, ներառյալ բնակելի հատվածներ, ենթակառուցվածքային միավորներ եւ արտադրական նշանակության օբյեկտներ: Վնասվել են բնակելի տներ, խոշոր տրամաչափի գազատար խողովակ, արտադրական նշանակության որոշ օբյեկտներ:

Ակնհայտ է, որ այդ հարձակումը դիտավորյալ էր, թիրախային էր եւ կրկին ամբողջությամբ որակվում է որպես պատերազմական հանցագործություն Ժնեւյան կոնվենցիաներով: Բարեբախտաբար զոհեր, վիրավորներ չեն արձանագրվել, բայց բավականին շատ նյութական վնասներ են եղել»,-ընդգծեց Բեգլարյանը:

«Մարտունի, Մարտակերտ քաղաքներում եւս պարբերաբար թիրախավորումներ լինում եմ: Կրկին գլխավորապես նյութական վնասներ են արձանագրվում, քանի որ մարդիկ զգուշավոր են, հիմնականում ապաստարաններում են լինում: Դրա համար քաղաքացիական անձանց զոհերի ու վիրավորների աճի միտում չկա»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Յունուսով. Ուկրաինան Ադրբեջանին զենք է մատակարարել Հայաստանի հետ պատերազմի ժամանակ
Ադրբեջանը, համաձայնեցնելով Թուրքիայի և Մոլդովայի հետ, Կիևին մատակարարել է նաև Բայրաքթարներ և այլ...
Ամենաշատ