News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Վերջին օրերին ինտենսիվորեն ադրբեջանական սոցիալական մեդիայում տարածվում են տարբեր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք հիմնականում լինում են ոչ կեղծ տվյալներ եւ դրանցում տարբեր տիպի պատերազմական հանցագործություններ են ներկայացված լինում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Դիակների ու ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր, գլխատման դեպքեր, նաեւ ռազմագերիներին հանրային հետաքրքրության առարկա դարձնելու դեպքեր: Նաեւ վերջին 2 օրում հրապարակված տեսանյութերից ակնհայտ է, որ նրանք ռազմագերիների հանդեպ կիրառում են ճնշման միջոցներ՝ ֆիզիկական եւ հոգեբանական, որպեսզի նրանց օգտագործեն ադրբեջանական քարոզչական թեզերը ներկայացնելու համատեքստում, ինչը միանշանակ անընդունելի է, կրկին խախտում է Ժնեւյան կոնվենցիայի, միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները»,-ասաց նա:

Այս տեսանկյունից, ըստ Արտակ Բեգլարյանի, շատ կարեւոր է, որ միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն դարձնի այդ դեպքերի վրա, որպեսզի կանխարգելի հետագա խախտումները, նաեւ երաշխավորի ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը Ադրբեջանում, նաեւ հայ զինծառայողների դիակների նկատմամբ բացառվեն հետագա ոտնձգությունները:

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանն արդեն երկու անգամ հրաժարվել է հրադադարի պայմանները պահպանելուց, որի հետեւանքով բազմաթիվ հայ ու ադրբեջանցի զինծառայողների դիակներ հնարավոր չի լինում մարտի դաշտից տեղափոխել, նաեւ փոխանակել ու հասցնել իրենց ընտանիքներին. «Սա անմարդկային վերաբերմունք է այդ դիակների հանդեպ: Այստեղ էլ մենք հետեւություններ ունենք անելու, նաեւ միջազգային հանրությունը: Տպավորություն կա, որ Ադրբեջանը միտումնավոր չի համաձայնում մարդասիրական հրադադարի պահպանմանը, որովհետեւ ունի բազմաթիվ զոհեր եւ չի ցանկանում, որ այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին, որը կարող է մեծ ռեզոնանս առաջացնել ադրբեջանական հասարակության մեջ»,-ասաց նա:

Արտակ Բեգլարյանը խոսեց նաեւ մեկ այլ միտման մասին, ըստ որի Ադրբեջանը փորձում է թիրախավորել կենսական նշանակության ճանապարհները եւ այլ ենթակառուցվածքներ, որպեսզի խորացնի հումանիտար աղետը Արցախի բնակչության շրջանում:

«Երեկ էլ հրետանային միջոցներով թիրախավորել են Բերձոր քաղաքը: Փորձում են ինչ-որ ձեւով կրակի տակ պահել Հայաստանը Արցախին կապող ճանապարհը, որպեսզի հնարավորինս խաթարեն հաղորդակցությունը երկու հանրապետությունների միջեւ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ