News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ադրբեջանական քարոզչամեքենան վերջին  օրերին սկսել է ակտիվորեն քարոզչական թեզեր պտտել հայերի նկատմամբ դրական վերաբերմունքի մասով, համատեղ ապրելու հնարավորությունների մասով, Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու մասով եւ այլն, որոնք ուղղակի քմծիծաղ են առաջացնում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Նախ Արցախի ապագան որոշվում է բացառապես Արցախի բնակչությունը՝ ողջ հայ ժողովրդի աջակցությամբ, քանի որ մենք ենք Արցախի Հանրապետության տերը, մենք ենք մեր ճակատագրի որոշողը: Հետեւաբար, որեւէ խոսք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ապրելու հնարավորության մասին, դա պարզապես բացառվում է: Մենք ունենք բացառիկ իրավունքներ մեր հայրենիքում ապրելու: Երկրորդ, տասամյակներ շարունակ Ադրբեջանի իշխանություններն այնպիսի  քաղաքականություն են վարել, որ խորացրել են իրենց հասարակության մեջ հայերի հանդեպ ատելության մակարդակը եւ ուղղակի անհնար են դարձրել երկու ժողովուրդների համատեղ գոյակցությունը որեւէ տեսանելի ապագայում:

Դրա վառ ապացույցը այս պատերազմի ընթացքում դրսեւորված ատելության մեծ ալիքն է հայության հանդեպ, այդ թվում նաեւ սոցիալական մեդիայում, երբ իրենք հրապարակում են որեւէ տեսանյութ կամ լուսանկար մեր ռազմագերիների կամ դիակների վերաբերյալ անմարդկային վերաբերմունքի, տեսնում ենք, թե ինչպիսի խրախճանք է տիրում ադրբեջանական հասարակության մեջ: Օր առաջ պետք է այս ատելության քարոզը դադարեցնել, եթե իրենք մտածում են հարեւանություն անելու մասին»,-հայտարարեց Բեգլարյանը:

Նա ընդգծեց, որ սրա մասին պետք է մտածի նաեւ միջազգային հանրությունը, որը պատասխանատվություն է կրում այս ամենի համար, քանի որ ակնհայտ էր, որ այս ատելության քարոզը մեկ օր կարող էր պայթել:

Իր խոսի վերջում Արցախի ՄԻ պաշտպանը տեղեկացրեց, որ շուտով միջազգային համապատասխան կառույցներին կներկայացվի երկրորդ փակ զեկույցը՝ Ադրբեջանի կողմից անմարդկային վերաբերմունքի մասով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ