News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի հայ համայնքը եւ նրա աջակիցները Սիդնեյի Կենտրոնական բիզնես շրջանում (Sydney CBD) այսօր՝ հոկտեմբերի 24-ին ժամը 14:00-ին, բազմամարդ ցույց («Երթ հանուն հայերի») կանցկացնեն՝ ի նշան համերաշխության իրենց եղբայրների եւ քույրերի, որոնք հարձակման տակ են գտնվում Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, գրում է greekcitytimes-ը:

«Ինչպես տեսնում ենք պատմության ընթացքում, ագրեսորին իր անունով չկոչելը եւ չդատապարտելը, հատկապես, երբ նրանք ռմբակոծում են քաղաքացիներին եւ բացահայտ էթնիկ բնաջնջմամբ սպառնում, միայն խրախուսում է ագրեսորին շարունակել ռազմական հանցագործությունները»,- նշել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը:

Նրա խոսքով՝ հայերը միշտ ասում են «այլեւս երբեք», երբ հիշում են հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը 1915-ին: Դա նշանակում է, որ Ավստրալիան պետք է դեմ արտահայտվի էթնիկ բնաջնջումներին եւ ցեղասպանությանը, Ավստրալիան պետք է դեմ լինի բռնապետությանը, Ավստրալիան պետք է դեմ լինի նեոօսմանյան Պանթուրանին:

«Այլեւս երբեք նշանակում է, որ Ավստրալիան պետք է կողմ լինի ժողովրդավարությանը, պետք է կողմ լինի բնիկների իրավունքներին, պետք է կողմ լինի ինքնորոշմանը եւ ազատությանը: Հետեւաբար, այլեւս երբեք նշանակում է, որ Ավստրալիան պետք է կանգնի հանուն Արցախի հանրապետության անկախության», - եզրափակել է Կայսերյանը:

Երթի կազմակերպիչները խորհուրդ են տալիս մասնակիցներին իրենց ավտոմեքենաները ծածկել հայկական դրոշներով եւ հետեւել ոստիկանության հրամաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ