News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի դատարանն ուրբաթ` հոկտեմբերի 23-ին, 19-ամյա ուսանողուհուն 4 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել` Փարիզի մերձակայքում քոլեջի ուսուցչի սպանությանը կողմ արտահայտվելու համար: Աղջիկը մեղավոր է ճանաչվել «ահաբեկչությունն արդարացնելու» համար:

Բացի այդ, կենսաբանության ֆակուլտետի ուսանողուհին պետք է վեցամսյա պրակտիկա անցնի, որի ընթացքում կուսումնասիրի Ֆրանսիայի Հանրապետության հիմնական արժեքները, հայտնում է DW-ն:

Աղջիկը դատարանում հայտարարել է, որ զղջում է իր արարքի համարմ, եւ բացատրել է, որ «առանց մտածելու» է գրառումն արել Facebook-ում: Ավելի ուշ հեղինակի կողմից ջնջված գրառումը պնդում էր, որ հարձակման զոհն արժանի էր մահվան:

47-ամյա Սամյուել Պատին պատմության եւ աշխարհագրության ուսուցիչ էր Փարիզի Կոնֆլան-Սենտ-Օնորին արվարձանի քոլեջում: Խոսքի ազատությանը նվիրված դասի ժամանակ նա իր աշակերտներին ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնք տպագրվել էին Charlie Hebdo ամսագրում: Հոկտեմբերի 16-ին Պատին մետրոյի վագոնում հարձակման էր ենթարկվել խոհանոցային դանակով զինված երիտասրադի կողմից, ով «Ալլահ աքբար» բացականչելով կտրել էր նրա պարանոցը:

Հարձակվողը գնդակահարվել էր ոստիկանության կողմից: Նա Մոսկվայում ծնված 18-ամյա չեչեն Աբդուլլահ Ա.-ն էր, ով Փարիզում Ռուսաստանի դեսպանատան տվյալներով, 2008-ին ընտանիքի հետ մեկնել էր Ռուսաստանից եւ քաղաքական ապաստան ստացել Ֆրանսիայում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուսուցչի վրա հարձակումը որպես իսլամիստական ​​ահաբեկչություն էր որակել:

Հետաքննությունը վարում է Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազությունը: Ոստիկանությունը ռեյդեր եւ խուզարկություններ է անցկացրել տասնյակ կասկածյալ արմատական ​​իսլամիստների տներում: Հարձակումից հետո համացանցում ատելության խոսքի տարածման փաստով ավելի քան 80 հետաքննություն է սկսվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ