News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Շոմբի Շարփի հետ հանդիպումը բավականին խոստումնալից էր: Այս մասին այսօր` հոկտեմբերի 24-ին, հրավիրված ասուլիսին ասաց  «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամ Իրինա Սաֆարյանը:

«Բնականաբար Շարփը հայտնեց իր մտահոգությունը, հայտնեց իր մտահոգվածությունը, հայտնեց, որ հասկանում է` ինչ է տեղի ունենում, հայտնեց, որ փորձում են մարդասիրական  խողովակ բացել դեպի Արցախ եւ, միգուցե, այդ ձեւով հայտնվեն Արցախում եւ տեսնեն այն ամենը, ինչ կատարվում է Արցախում, սակայն նաեւ գիտենք, որ դրա համար նրան պետք է հրահանգներ տրվեն վերեւից, ինչը մինչեւ հիմա չենք տեսնում, ցավոք սրտի»,- ասաց նա:

Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամներից Սիրանույշ Սարգսյանն էլ ասաց, որ հաջորդ երկիրը, որին իրենց բողոքի ձայնն են հայտնելու ԱՄՆ-ն է եւ այս երկիրը պատահական չի ընտրվել. «ԱՄՆ-ն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եւ պատասխանատվություն են կրում հակամարտության կարգավորման համար իրենց չափաբաժնով: Բայց ԱՄն-ն ընտրել ենք նաեւ նրա համար, որ Թուրքիան այս պատերազմում, որը շատ ավելի մեծ ներգրավվածություն ունի, քան մեր անմիջական թշնամի Ադրբեջանը, հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ եւ հիմնական գործընկեր պետություններից մեկը եւ բոլորովին նորություն չէ, որ ամերիկյան զինամթերքներն են օգտագործվում այսօր Արցախի խաղաղ բնակչության դեմ, ավերում Ստեփանակերտը, մյուս քաղաքները: Եւ այս ամենը իրականացվում է ԱՄՆ-ը օրենսդրությունը խախտելով, որովհետեւ ըստ նրանց օրենքների այդ զինատեսակները չէին կարող հայտնվել այլ երկրներում առանց ԱՄՆ թույլատրության: Այս ամեն ինչ մասին մենք  հայտնել ենք դեսպանատան առջեւ կազմակերպած ցույցի ժամանակ հենց դեսպանատան ներկայացուցչին, ինչը, որ նա ընդունել է»:

Սիրանույշ Սարգսյանը հավելեց, որ իրենք նաեւ պահանջում են ԵԱՀԿ խմբի անդամ պետություններից եւ նաեւ այլ պետություներից ճանաչել Արցախի Հանրապետությունը, քանի որ դա է Ադրբեջանին եւ Թուրքիային զսպելու միակ տարբերակը:

«Պետք է սանկցիաներ կիրառել Թուրքիայի  դեմ, եւ եթե չեն ճանաչում գոնե հայտարարություն տարածեն, որ եթե Ադրբեջանը չի դադարեցնում ռազմական գործողությունները, իրենք ճանաչելու են: Ես վստահ եմ` այդ օրը իրենք ռազմական գործողությունները դադարեցնելու են»,-ասաց նա:

Նախաձեռնության անդամ Լիանա Ադամյանն էլ հավելեց, որ արցախցի կանայք խաղաղություն են ցանկանում եւ բոլորին կոչ արեց հոկտեմբերի 26-ին , ժամը 11-ին միանալ Եվրոպական միության ներկայացուցչության դիմաց տեղի ունենալիք ցույցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի․․․
Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները (ուղիղ)
Մինչեւ ապրիլի 19-ը Միջազգային դատարանը կլսի հայկական կողմի բողոքը երկու փուլով․․
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի մայիսի վերջին կամ սեպտեմբերին. Անդրանիկ Քոչարյան
Գլխավորը զեկույցի որակն է, որ նա որեւէ մեկի մոտ չթողնի հարցեր: Իսրայելում եղել են նման զեկույցներ, որ օրինակ տեւել են...
Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները
Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում...
Ռուսաստանը կարող է փորձել վերակենդանացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը. փորձագետ
Ռուսաստանը խաղաղապահներին պահում է Ղարաբաղում...
Դժվար է միջազգային կառույցներին համոզել գերիների հարցով ճնշել Ադրբեջանին, երբ դրան չի աջակցում ՀՀ-ն. Սիրանուշ Սահակյան
Իհարկե, այս առումով իրավապաշտպաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ համագործակցում են Եվրոպական միության, ԱՄՆ-ի իրավասու…
Ամենաշատ