News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կանադական Bombardier Recreational Products ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումն «այն երկրներ, որոնք դրանք անհասկանալի նպատակներով են օգտագործում»` հաղորդումներից հետո այն մասին, որ այդ շարժիչներից մի քանիսն օգտագործվում է Ադրբեջանի կողմից տեղակայված թուրքական մարտական ​​անօդաչու թռչող սարքերում հայկական զինված ուժերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է CBC հեռուստաալիքը:

Ընկերությունը հայտարարել է, որ անցյալ շաբաթ տեղեկություն է ստացել այն մասին, որ Rotax ընկերության ավստրիական մասնաճյուղում արտադրված ինքնաթիռների որոշ շարժիչներ օգտագործվել են թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերում:

«Վերջերս մեզ տեղեկացրին, որ Rotax-ի որոշ շարժիչներ այժմ օգտագործվում են մարտական ​​անօդաչու թռչող սարքերում, եւ մենք անմիջապես մանրակրկիտ հետաքննություն սկսեցինք»,- Radio Canada International-ին ասել է ընկերության ավագ փոխնախագահ Մարտին Լանգելյեն:

«Մենք դադարեցնում ենք ավիաշարժիչների մատակարարումն անհասկանալի կիրառմամբ երկրներ»,- ասել է նա:

Լանգելյեն շեշտել է, որ Rotax ավիաշարժիչներն Ավստրիայում արտադրվում են բացառապես քաղաքացիական նպատակներով եւ սերտիֆիկացված են միայն քաղաքացիական օգտագործման համար:

Կանադան 2019-ի հոկտեմբերին դադարեցրել էր պաշտպանական տեխնոլոգիաների արտահանման մեծ մասը Թուրքիա` Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արեւմուտք ներխուժումից հետո:

Ավստրիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գաբրիել Ժյունն իր հերթին հայտարարել է, որ Rotax շարժիչներն օգտագործվում են ավտոմոբիլային սպորտի տարբեր տեսակներում, իսկ անօդաչու թռչող սարքերը կարող են օգտագործվել «տարբեր բացառապես քաղաքացիական նպատակներով»:

«Եվրամիության երկակի օգտագործման ապրանքների ցանկում նշված անօդաչու սարքը որպես երկակի նշանակության ապրանք ներառված չէ: Հետեւաբար, պաշտպանական նշանակության ապրանքների արտահանումը կարգավորող ավստրիական օրենսդրությունը թույլտվություն ստանալ չի պահանջում»,- հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը:

Իր հերթին, զինաթափման հարցերով Project Plowshares կազմակերպության հետազոտող Քելսի Գալահերն ուսումնասիրել է անօդաչու սարքերի տեխնոլոգիայի` Կանադայից Թուրքիա արտահանումը: Հետազոտողի խոսքով` թուրքական մարտական ​​անօդաչու թռչող սարքերում հայտնված Bombardier ավիաշարժիչների հարցը լուրջ թերություններ է բացում զենքի վերահսկման միջազգային ռեժիմներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ամենաշատ