News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 26
USD
511.69
EUR
609.06
RUB
6.78
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոչ է տարածել, որում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Կորոնավիրուսային հիվանդության թվերն օրեցօր աճում են զգալի տեմպերով: Այսօր հաստատվել է հիվանդության 2213 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի: Առավոտյան` ժամը 9-ի դրությամբ, 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք: Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին:

Սիրելի՛ ժողովուրդ,

Խնդրում և կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները: Ավելին` դիտողություն արեք բոլոր այն մարդկանց, ովքեր չեն հետևում դրանց` վտանգելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Թու'յլ տվեք բժշկական անձնակազմին զբաղվել մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ:

Կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:

Ամուր պահենք թիկունքն ու չմոռանանք, որ.

ԲԺԻՇԿՆԵՐՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԶԻՆՎՈՐԻՆ ԵՆ ՊԵՏՔ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1785 նոր դեպք. մահացել է 34 մարդ
Ընդհանուր առմամբ կատարվել է 498951 թեստավորում...
Արհեստական բանականությունը ճշգրիտ կանխատեսում է COVID-19 հիվանդության ելքը ցանկացած պացիենտի համար
Թեստը ցույց է տվել, որ ԱԲ-ն կարողացել է ճշգրիտ որոշել նրանց, ովքեր վերակենդանացման բաժանմունքում բուժման կարիք ունեն․․․
Ախալցխայում կորոնավիրուսից հայեր են մահացել՝ հայրը եւ դուստրը, նրանց չեն ընդունել հիվանդանոց
Նախօրեին մահացավ դուստրը, իսկ երեկ առավոտյան՝ ինքը․․․
Եվրամիության առաջին քաղաքացիները կարող են կորոնավիրուսի դեմ պատվաստվել տարեվերջին
Դա արդեն լույս է թունելի վերջում»,-ասել է նա...
Եվրահանձնաժողով. Սահմանափակող միջոցառումներից վաղաժամ հրաժարումը կարող է հանգեցնել համավարակի երրորդ ալիքի
ԵՄ-ում առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում իրավիճակը լեռնադահուկային հանգստավայրերում, որոնք համավարակի սկզբնական փուլում կորոնավիրուսի տարածման օջախներ էին դարձել․․․
Հայաստան են ժամանել բրիտանացի հինգ բուժաշխատողներ, որոնք կաջակցեն հայ բժիշկներին COVID-19-ի դեմ պայքարում
ԱՀԿ-ն օժանդակում է Միացյալ Թագավորությունից գործուղված բժշկական խմբի տեղակայմանը Հայաստանում, ի աջակցություն հայկական առողջապահական համակարգի՝ COVID-19-ի դեմ պայքարին...