News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պետք է կանգնեցնել պատերազմը և ստիպել Ադրբեջանի իշխանություններին` օր առաջ վերադառնալ կառուցողական հուն՝ այդպիսով փրկելով պատերազմի արհավիրքին զոհ գնալու վտանգի առջև կանգնած մեր հազարավոր հայորդիներին և այս օրերին լրջագույն վտանգի առջև կանգնած մեր պետականությունը: Այս մասին ասվում է «Թովմասյան» Բարեգործական Հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի տարածած հայտարարության մեջ:

«Արդեն 30-րդ օրն է, ինչ շարունակվում է Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ահաբեկչական պատերազմը` պատերազմ, որին մասնակցում են թուրքական հատուկջոկատայիններ, սիրիացի վարձկաններ: Արցախաադրբեջանական սահմանին շարունակվում են ուժգին մարտերը, մեր քաջ զինվորների անձնվեր պայքարի ու արյան գնով դեռևս հաջողվում է կասեցնել թշնամու` օրեցօր սաստկացող գրոհները։ Սակայն չպետք է մոռանանք, որ այս պատերազմում Թուրքիան բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձով անթաքույց հայտարարեց ահռելի թվով զոհերի և տարածքային կորուստների մասին:

Օրհասական այս պահին կարևոր է ազգային միասնականությունն ու հանուն մեր պետության ամբողջականության` քաղաքական պայքարը մի կողմ դնելն ու փորձառու և բանիմաց քաղաքական ու պետական գործիչների ներգրավումը, ովքեր անցել են պատերազմի և բանակցությունների բովով, ովքեր տիրապետում են անհրաժեշտ բանակցային գիտելիքների ու փորձառության: Ահարկու և օր օրի սաստկացող, մեր երիտասարդ սերնդի կյանքը խլող այս պատերազմը կանգնեցնելու համար կոչ եմ անում թիկունքում տարվող աշխատանքներին զուգահեռ` քաղաքական լայն կոնսոլիդացիա ձևավորել:

Պետք է կանգնեցնել պատերազմը և ստիպել Ադրբեջանի իշխանություններին` օր առաջ վերադառնալ կառուցողական հուն՝ այդպիսով փրկելով պատերազմի արհավիրքին զոհ գնալու վտանգի առջև կանգնած մեր հազարավոր հայորդիներին և այս օրերին լրջագույն վտանգի առջև կանգնած մեր պետականությունը:

Պարոնայք պետական այրեր, սթափվելու ժամանակը եկել է։  Հարկավոր է օգտագործել բոլոր ռեսուրսներն ու կապերը։ Անդառնալի կորուստն արդեն անկասելի է։ Համախմբվե՛ք, գործե՛ք` հանուն պետության և ոչ թե նեղ անձնական, քաղաքական շահերի, ամբիցիաների թելադրանքով։ Մի կողմ դրեք այսրոպեական հարցերն ու սկիզբ դրեք միասնականության, որի միակ նպատակը մեր պետականությունը չկորցնելն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ