News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրոպան «պատրաստում է իր վերջը»՝ «մահմեդականների դեմ ճակատ բացելով», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Թուրքիայի առաջնորդը այդ հայտարարությունն արել է չորեքշաբթի օրը Բեռլինի Մեւլյանա մզկիթում մահմեդական աղոթքի ժամանակ՝ մեկնաբանելով գերմանական ոստիկանության անցկացրած գործողությունը: Ըստ Sabah թերթի, դրան մասնակցել են շուրջ 150 ոստիկաններ, ովքեր կոշիկներով քայլել են աղոթքների գորգերի վրայով:

«Եվրոպական ֆաշիզմը նման հարձակումներ իրականացնելով քաղաքացիներ (եվրոպական երկրների) համարվող մահմեդականների իրավունքների վրա, մտել է նոր փուլ: Եվրոպան պատրաստում է իր վերջը այն ճակատով, որ բացել է մահմեդականների դեմ: Եթե նրանք հնարավորինս արագ չազատվեն դրանից, ապա այդպիսի հիվանդությունը կավերի Եվրոպան ներսից»,- ասել է Էրդողանը Կայսերի քաղաքում ելույթի ժամանակ, որի հեռարձակումը կատարվել է նախագահի Twitter-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ