News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 26
USD
511.69
EUR
609.06
RUB
6.78
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին, ով առաջ է քաշել «լուսավորչական իսլամի» գաղափարը, խորհուրդ է տվել բուժել հոգեկանը»,- հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հոկտեմբերին Մակրոնը անջատողականության դեմ պայքարի թեմայով մեծ ելույթ էր ունեցել Ֆրանսիայում: Երկրի ղեկավարը հայտնել էր, որ դեկտեմբերի 9-ին կներկայացվի համապատասխան օրինագիծ՝ այն ուղղված կլինի հանրապետական արժեքների ամրապնդմանը, իսկ Ֆրանսիայի իշխանությունները հատուկ ուշադրություն կդարձնեն երեխաների կրթմանը: Մակրոնը նաեւ ասել էր, որ Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ միասին անհրաժեշտ է ստեղծել մի կազմակերպություն, որը կօգնի երկրում «լուսավորչական իսլամ» կառուցել: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է «ազատել իսլամը... արտաքին ազդեցությունից եւ խստացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը»:

«Ի՞նչն այնպես չէ Մակրոնի մոտ՝ կապված իսլամի եւ մահմեդականների հետ: Այն փաստը, որ պետության ղեկավարը այսպես է վարվում է իր երկրի միլիոնավոր մահմեդականների հետ, առաջին հերթին մտքի վերահսկողության կորուստ է: Նա իր հոգեկանի բուժման կարիք ունի»,- ասել է Էրդողանը՝ Կայսերի քաղաքում ելույթի ժամանակ, որի հեռարձակումը կատարվել է նախագահի Twitter-ով:

Թուրքիայի ղեկավարը նախկինում դժգոհություն էր հայտնել Մակրոնի ելույթի վերաբերյալ: Էրդողանի կարծիքով՝ իսլամական անջատողականության դեմ պայքարի մասին իր խոսքերով՝ Ֆրանսիայի ղեկավարը ցանկանում է «հաշիվներ մաքրել մահմեդականների հետ»: Նա նաեւ մեղադրել է Մակրոնին տոտալիտար «հակաիսլամական համակարգ» ստեղծելու մտադրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել