News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հերքել է ԱՄՆ այն մեղադրանքները, որ Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) ձեռքբերումը չի համապատասխանում ՆԱՏՕ-ին անդամակցելիս Անկարայի ստանձնած պարտավորություններին, ինչպես նաեւ Վաշինգտոնին առաջարկել է քննարկել այդ համակարգերի վերաբերյալ տեխնիկական միջոցառումները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների կողմից օգտագործվող Ս-300-ների նման, Ս-400 համակարգերն էլ գործելու են ինքնուրույն եւ առանց ՆԱՏՕ-ի հրամանատարության եւ կառավարման համակարգի ինտեգրման: Այն պնդումները, որ Թուրքիան, որը կատարում է ՆԱՏՕ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները, գործում է ի հեճուկս ՆԱՏՕ-ի, ճիշտ չեն: Մենք մեր դաշնակիցներից եւ բարեկամներից ակնկալում ենք, որ հարաբերությունների վատանալու մասին հռետորաբանության փոխարեն կենտրոնանան Ս-400-ների համար այլընտրանքային լուծումների եւ տեխնիկական միջոցառումների վրա, եթե այդպիսիք կան: Որեւէ մեկին վիրավորելը Թուրքիայի խնդիրների մեջ չի մտնում, մենք միայն ուզում ենք ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, փոխգնդապետ Նադիդե Շեբնեմ Ակտոպը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ