News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապը եւ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը շաբաթ օրը առանց դիմակների հանդիպել են Վատիկանում, որտեղ նախկինում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի դեպքեր, հայտնում է Associated Press-ը:

Սանչեսը դիմակով է ժամանել Վատիկան: Միաժամանակ լրատվական գործակալությունը նշում է, որ ինչպես պոնտիֆիկի հետ հանդիպումից առաջ, այնպես էլ հետո բոլոր ներկաները առանց դիմակի են եղել:

Վատիկանը հայտնել է, որ Իսպանիայի վարչապետը Հռոմի պապի հետ քննարկել է առողջապահության ներկա վիճակը, եվրոպական ինտեգրման գործընթացները եւ միգրացիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ