News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի նախագահ Աբդուլ-Ֆաթթահ Խալիլ Աս-Սիսին Հունաստանին եւ Կիպրոսին նախազգուշացրել է, որ ԵՄ երկրները ապագայում կարող են բախվել Թուրքիայի կողմից աջակցվող ջիհադիստների ալիքի հետ, գրում է Greek City Times-ը:

Ինչպես նշում է թերթը, Աս-Սիսին ընդգծել է, որ Թուրքիայի մասնակցությունը տարածաշրջանային բոլոր հակամարտություններին եւ Էրդողանի ներգրավվածությունը եւ իսլամական գործոնի բացահայտ օգտագործումը ջիհադիստների տեսքով սպառնալիք են երկու երկրների համար, Նիկոսիայում կայացած հանդիպման ժամանակ Եգիպտոսի նախագահի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Հունաստանի, Կիպրոսի եւ Եգիպտոսի ղեկավարները հանդիպել են հոկտեմբերի 21-ին եւ համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Թուրքիայի ապօրինի գործողությունները Միջերկրական ծովի արեւելքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ