News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի իշխանությունները վճռականորեն դատապարտել են երկրի առաջնորդ Էմանուել Մակրոնի «հիվանդ հոգեկանի» մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:

France-Presse-ը հայտնում է, որ միջադեպի պատճառով Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել Անկարայում իր դեսպանին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով «լուսավորչական իսլամի» մասին իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի խոսքերը, հայտարարել էր, որ Մակրոնը պետք է «բուժի իր հոգեկանը»: Ըստ Էրդողանի, պետության ղեկավարը չպետք է նման վերաբերմունք ցուցաբերի իր երկրում մահմեդականների նկատմամբ, գրում է NEWS.ru-ն:

Մակրոնը նախօրեին ելույթ էր ունեցել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի վերաբերյալ: Նա նշել էր, որ դեկտեմբերի 9-ին կներկայացնի օրինագիծ, որն ուղղված է հանրապետական արժեքների ամրապնդմանը: Նախաձեռնության շրջանակներում երկրի իշխանությունները մտադիր են երեխաների կրթության միջոցով պայքարել մահմեդական անջատողականության դեմ:

Բացի այդ, Մակրոնը հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ է Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ միասին ստեղծել մի կազմակերպություն, որը կօգնի կառուցել «լուսավորչական իսլամ»: Դրա համար պետք է ֆրանսիացի մահմեդականներին ազատել արտասահմանյան ազդեցությունից եւ խստացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ