News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 24
USD
505.32
EUR
600.12
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) ընդհանուր քարտուղար Լուիս Ալմակրոն օրերս նամակ է հղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, որտեղ անվերապահ զորակցություն է հայտնել Արցախի ժողովրդին` Ադրբեջանի հետ պատերազմի կապակցությամբ, հաղորդում է ՀՅԴ պաշտոնական կայքը:

Ավելին, նա նշել է Ասդրբեջանի նախահարձակ լինելու հանգամանքը, Թուրքիայի հստակ մասնակցությունը բաքվի կողքին եւ Արցախի ինքնորոշման իրավունքը:

Պետք է արձանագրել նաեւ պատերազմի առաջին օրերին նրա ուժեղ ու հիմնավորված նամակը ուղղված Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանին:

Ուրուգվայցի Ալմակրոյի ղեկավարած միջազգային այս կազմակերպությունը հիմնվել է 1948-ին: Այդ կառույցի անդամ են ամերիկյան մայրցամաքի (հարավային, կենտրոնական, հյուսիսային) 35 պետությունները, ինչպես նաեւ 67 դիտորդ երկրներ աշխարհի տարբեր հատվածներից, այդ թվում Եվրոպայից: Կազմակերպության կենտրոնը Վաշինգտոնն է: Կազմակերպության հիմնական նպատակը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանությունն ու ամրապնդումն է:

Ալմակրոյի հետ Ուրուգվայի հայ համայնքի կապերը սերտ են: Ալմակրոն եղել է Ուրուգվայի ԱԳ նախարարը:

Դեռեւս 2011-ին Ալմակրոն մասնակցել է Հայ դատի կազմակերպած սեմինարի Ուրուգվայի Խորհրդարանում: Դրանից մե տարի անց 2012-ի մայիսին նա  ՀՅԴ հայ դատի պատասխանատուների ընկերակցությամբ մեկնել է Երեւան, ապա նույն տարվա նոյեմբերին Ուրուգվայի բազմակուսակցական պատվիրակությամբ մեկնել է Ստեփանակերտ եւ հանդիպել նախագահ Բակո Սահակյանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը հայտնել է Ղարաբաղում կարգավորման շուրջ Ռուսաստանի ջանքերի մասին
Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում միջնորդության համար․․․
Անհետ կորած զինծառայողների հարազատները Կառավարության դիմաց են (ուղիղ)
Արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատները…
Այդ նամակ-խնդրանքը, որը գրել ենք Վլադիմիր Պուտինին, այսօր լինելու է Մոսկվայում. անհետ կորածի հարազատ
Իրենք կարող են ունենալ ազդեցություն Ադրբեջանի կառավարության վրա եւ կարողանան ինչ-որ ձեւով իրենց խաղաղապահ զորքերին…
Ռուսաստանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը
«Քննարկվել է ընթացիկ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից ձեռնարկված ջանքերը...
«Մերօրյա հերոսները». Արտյոմ Առաքելյանը խոցված, այրվող տանկից փրկել է զինակից ընկերոջը
Նրա խոսքով՝ Արտյոմն անհամբերությամբ էր սպասում ծառայությունից վերադառնալուն, որպեսզի միասին իրականացնեին հզոր համալսարան ունենալուն ուղղված բազմաթիվ ծրագրեր...
Տավուշի սահմանապահ 4 գյուղում ռմբապաստարաններ են կառուցվել (ֆոտո)
Նշվում է, որ, հետևելով ավելի դիմակայուն ու անվտանգ համայնք, պաշտպանված բնակիչ ունենալու տեսլականին, ապաստարանների կառուցումը կշարունակվի...
Ամենաշատ