News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին եւ մյուս արտասահմանցիներին Բաքվում, այդ թվում՝ հյուրանոցներում ահաբեկչությունների սպառնալիքի մասին:

«Բաքվում ԱՄՆ դեսպանությունը վստահություն ներշնչող հաղորդումներ է ստացել Բաքվում ԱՄՆ քաղաքացիների եւ օտարերկրացիների դեմ ուղղված հնարավոր ահաբեկչական գործողությունների եւ առեւանգումների մասին»,- ասվում է դիվանագիտական առաքելության մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ահաբեկչությունները կարող են տեղի ունենալ JW Marriott Absheron հյուրանոցում եւ Բաքվի «այլ վայրերում»:

Դիվանագիտական առաքելությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս զգոն լինել եւ խուսափել մարդկանց կուտակման վայրերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ