News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 24
USD
512.31
EUR
608.83
RUB
6.75
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Այս օրերին ամբողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում և Սփյուռքում, փորձում է մասնակցություն ունենալ արցախյան պատերազմին, ով ինչով կարող է։ Հատկապես Հայաստանում մարդիկ չեն կարողանում այլ գործով զբաղվել, ուշքումիտքը պատերազմն է, ռազմաճակատն է։ Ամեն զոհի լուրից լաց ենք լինում, ամեն դիպուկ կրակոցից՝ ոգևորվում, որ հաղթանակը մոտ է։ Այս օրերին բացառիկ միասնություն են ցուցաբերում շատերը, քաղաքական ուժերը, շարժվում են հանուն ազգի և պետության շահի։ Հենց այդ շահը վեր դասելով՝ հանդիպում են մարդիկ, որոնց երբևէ հնարավոր չէր տեսնել մեկ տանիքի տակ։ Որովհետև վտանգը մեծ է և որ հակադրվելու ու միասնական չլինելու դեպքում հնարավոր է շատ բան կորցնենք։ Այս մասին գրել է yerevan.today-ի վերլուծաբան Ահարոն Համբարձումյանը:

Այս օրերին չէի գրի, բայց դիմանալն անհնար է, քանի որ հենց հիմա, հենց այս ընթացքում, կան մարդիկ, որոնցից յուրաքանչյուրի հետևում՝ մեկ ՀԿ, յուրաքանչյուրի հետևում՝ մի ուժ, որոնք զբաղված են թշնամացնելով, քանդելով, Հայաստանի կործանման հիմնաքարերն են դնում։ Նրանց մեջ թե՛ սորոսականներ կան, թե՛ այդ ու այլ շրջանակի մարդիկ։ Նրանք տարածում են թույն, ատելություն են ցփնում ամեն կողմ, ու դա անում են իրենց ֆեյսբուքյան էջերում, ելույթներում, սորոսական մի շարք կայքերում իրենց հրապարակումներում։ Դա անում են՝ իրար դեմ ակնհայտ թշնամաբար տրամադրելով տարբեր հայացքներ ունեցողներին, իրար դեմ հանելով քաղաքական տարբեր ուժերին, հայերիս դեմ հանելով մեր բարեկամ երկրին։ Նրանք անում են այն գործը, որը թշնամին չի անում՝ հնարավորություն չունենալու պատճառով՝ նրանք մեզ ջարդում են թիկունքից։ Նրանք նախկին պաշտոնյաներ են, իշխանամերձ մարդիկ, լրագրողներ, քաղաքագետներ, իրենց վերլուծաբան, իրավապաշտպան ներկայացնող մարդիկ։

Այսօր միայն հայ ժողովրդի թշնամին կքննադատի նախկին 5 նախագահների հանդիպումը։ Այդ հանդիպումը տեղի է ունենում առաջին անգամ, երբեք հնարավոր չի եղել այդ մարդկանց մեկ հարկի տակ հավաքել, չնայած որ բազմիցս անհրաժեշտություն կամ հանրային պահանջ եղել է, որովհետև այդ ազդակը կամ նրանց փորձը մեր երկրին օդ ու ջրի պես պետք էր։ Եվ միայն խառնակիչը նախկին նախագահների հանդիպման մեջ կփնտրեր դավադրություն։

Միայն ի ծնե դավաճանը հենց այս օրերին, տեղեկատվական պատերազմի այս շրջանում կքննադատի հայկական լրատվամիջոցով Ադրբեջանին քննադատող նյութը, կփորձի սխալներ ման գալ դրա մեջ, թե՝ սիրելի ադրբեջանցի եղբայրներ, մի հավատացեք, սուտ է։

Միայն հակապետական գործիչը կարող է թռնել ԱՄՆ ու այնտեղից օրը մի հակառուսական ստատուս գրել։ Իհարկե՝ հետո հերոսաբար ջնջում է սովորաբար։

Չասեմ բոլորը, բայց գրեթե բոլորը համոզված են, որ պատերազմն անհնար է դադարեցնել առանց Ռուսաստանի միջամտության, որ այս հարցում վերջնական խոսքը Ռուսաստանին է։ Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ պես երկրների բարձր պաշտոնյաները հայտարարել են, որ այս գործում կարող է վճռական խոսք ասել միայն Ռուսաստանը։ Եվ բոլորս սպասում ենք հենց դրան։ Բայց կան մարդիկ, որ այս օրերին եթերներն են ողողում իրենց պառակտիչ կերպարներով ու ոչ միայն քննադատում են նախկին նախագահների հանդիպումը, այլև քննադատում են Ռուսաստանին։ Քննադատելը ջհանդամ, նրանք խոսում են արդեն Թուրքիայի շահերին համապատասխան։

Դժվար չէ չհասկանալը, որ եթե մեր երկրից դու փորձում ես «վտարել» Ռուսաստանին, դադարում ես խոսել նրա հետ, ուրեմն կբերես Թուրքիային ու կխոսես նրա հետ, եթե, իհարկե, նա քեզ հետ խոսի։ Ու մարդիկ եթեր են գնում, հայտարարում, թե պետք է Հայաստանը Ռուսաստանին ոչ ասի և սկսի ուղիղ բանակցել Թուրքիայի հետ։ Հասկանո՞ւմ եք, սա այն է, ինչին երազում են մեր թշնամի երկրներ Թուրքիան ու Ադրբեջանը։ Միայն հայ ժողովրդի թշնամին նման խոսք կասի, այն էլ՝ այս օրերին։ Չէ՞ որ բոլորս գիտենք թե ադրբեջանցիների կողմից ով է պատերազմում մեր դեմ։

Հերիք չէ՝ մեր որոշ հակառուսական գործունեության արդյունքում մեր ռազմավարական գործընկերոջը հեռացրել ենք մեզանից ու հիմա կոչեր ենք լսում, ողջունում Թուրքիայի մո՞ւտքը։

Ժողովուրդ, այս մարդիկ աշխատում են Հայաստանի դեմ, ու այդ հրահանգը ակնհայտ է, որ տրվել է։ Հիշենք՝ Ջորջ Սորոսը դեռ գարնանը, անձամբ, դիմելով եվրոպացիներին, պահանջել է ռուս-թուրքական հակադրության մեջ աջակցել Թուրքիային։ Ու այս մարդիկ աջակցում են, բացահայտ են աջակցում, չնայելով, որ այսօր այդ նույն Թուրքիան ուզում է վերացնել հային Արցախում։ Ընդ որում, թրքասիրության արշավը անում են նաև հիմա, երբ ի պատասխան Արցախի դեմ Թուրքիայի ագրեսիայի, Հայաստանն արգելեց թուրքական ապրանքների ներմուծումը։

Մենք, իհարկե, կասենք, որ կան մարդիկ, որոնցով պատերազմից հետո պետք է իրավապահ համակարգը զբաղվի։ Բայց հարցն այն է, որ այդ մարդկանցով պետք է զբաղվեն հենց հիմա, որպեսզի մենք կարողանանք այս պատերազմի տակից դուրս գալ։ Հանրությունն ինքը այս պահին շբարած է, բոլորովին այլ կողմ է ուշադրությունը, և կարծխես չի նկատում մեր կողքի հետ հակապետական, հակազգային տարրերի շքերթը։

Ոստիկանություն, որ առավոտից իրիկուն զբաղվում եք լրատվամիջոցներին տուգանելով, չե՞ք տեսնում այս ներքին պառակտում ու թշնամանքի սերմանումը, այս ռուսատյացությունը, թրքասիրությունը։

Մենք միայն պետք է հույս ունենանք, որ այս մարդիկ չունեն հետևորդներ, որ այս մարդկանց լսող չկա, այլապես ծանր է պատկերացնել, որ այս տեսակի գաղափարները կիսող կան։ Ու ես հույս ունեմ, որ հայրենի Ոստիկանությունը, ԱԱԾ-ն ուշադրություն կդարձնեն այս և այլ պառակտիչ գործողություններին, որոնք ոչ միայն ներսի տրամադրություններն են ցանկանում փոխել, այլ նաև կարող են լուրջ վտանգ ներկայացնել մեր այլազգի գործընկերների հետ մեր հարաբերությունների մասով այս դժվարին և ճակատագրական օրերին։ Մեզ հիմա վստահելի գործընկերներ են պետք, ընկերներ են պետք, բարեկամներ և միասնություն․ նաև մեզանից են սպասում թե՛ վստահելիությունը, թե՛ միասնությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղել են հարցեր, որոնց մասին հիմա կոռեկտ չի ասել. Իգիթյանը՝ Արցախի նախագահի հետ ԱԺ-ում ունեցած հանդիպման մասին
Ինձ համար սա շատ ավելի կարեւոր է, քան ցանկացած քաղաքական հարց, օրինակ՝ ով է լինելու նախարար, կամ չի լինելու…
Վազգենաշենի բնակիչը մանրամասներ է պատմել գյուղը լքելու մասին. այն հանձնվել է Ադրբեջանին
Ադրբեջանցի զինվորականներն ասել են՝ եթե խոզեր ունեք միայն դրանք կարող եք գալ, տանել…
Հայկական զորքը դուրս է բերվում Քարվաճառից՝ Ադրբեջանին հանձնելուց առաջ. AFP-ն տեսանյութ է հրապարակել
Նշենք, որ Հայաստանը պատրաստվում է մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնել Քարվաճառի եւ Բերձորի (Լաչինի) շրջանները...
Մենք ողջ ենք ուզում մեր երեխուն, դի՞ ենք տվել, որ դի ուզենք. անհետ կորած զինծառայողների մայրեր
Ես տվել եմ ողջ ու առողջ երեխա, ոնց տվել եմ՝ նենց էլ թող բերեն, տան…
Ֆրանսիան ներդնում է ԼՂ հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության կառուցվածքային համակարգ. Լաքոտ
Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության կողմից վարձակալած առաջին բեռնատար չվերթն այսօր...
Արցախի մուտքն ազդարարող ցուցանակն ապամոնտաժվում է. Ռոբերտ Հայրապետյան
Նոյեմբերի 25-ին, Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի համաձայն, հայկական կողմը Քարվաճառը կհանձնի թշնամուն...
Ամենաշատ