News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 26
USD
511.69
EUR
609.06
RUB
6.78
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի անվտանգության ուժերը սպանել են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին՝ Աբու Մուխսին ալ Մասրիին, որը ներառված էր ՀԴԲ-ի ամենահետախուզվող հանցագործների ցուցակում, հաղորդւոմ է Reuters-ը՝ հղում անելով Աֆղանստանի Անվտանգության ազգային վարչությանը:

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Քրիս Միլերը հաստատել է ալ Մասրիի մահվան լուրը՝ նշելով, որ նրա չեզոքացումը լուրջ անհաջողություն է ահաբեկչական կազմակերպության համար, որը մշտապես կրում է ռազմավարական կորուստներ ԱՄՆ եւ նրա դաշնակիցների շնորհիվ: Միլերի խոսքով՝ ալ Մասրիի մահը ենթադրում է ահաբեկչական կազմակերպության արդյունավետության անկում:

ԱՄՆ-ի կողմից սպանվածին առաջադրվել էին մեղադրանքներ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններին նյութական աջակցություն եւ ռեսուրսներ տրամադրելու մեջ, ինչպես նաեւ ամերիկացիներին սպանելու նպատակով դավադրության համար:

Ալ Մասրին «Ալ Քաիդա»-ում երկրորդ ներկայացուցիչն էր եւ սպանվել էր Գազնի նահագում հատուկ գործողության ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել